Աղցաններ - Աղցաններ - Խոհանոց - Каталог статей - Շուշան Հակոբյանի Անձնական ԿայքԷջ
Главная » Статьи » Խոհանոց » Աղցաններ

Աղցաններ

ՇԱՄՊԻՆԻՈՆՈՎ ԱՂՑԱՆ

Շամպինիոնով աղցան

Բաղադրիչներ.

սունկ շամպինիոն – 1 տուփ,
ապուխտ – 300 գ,
ձու – 6 հատ,
մայոնեզ,
կանաչ սոխ
Ձուն խաշել, խոշոր կտրատել: Ապուխտը ձողիկներով կտրատել: Սունկը նույնպես խոշոր կտրատել: Կանաչ սոխը լվանալ, չորացնել, մանր կտրատել: Խառնել բոլոր բաղադրիչները, մայոնեզ խառնել և մատուցել:





ԱՂՑԱՆ «ՆԵՄՈ»


Աղցան «Նեմո»Բաղադրիչներ.

աղ դրած կարմիր ձուկ –  250 գ,
ծովախեցգետին – 300 գ,
պինդ պանիր – 100 գ,
ձու – 4 հատ,
ձիթապտուղներ – 100 գ,
Չերի լոլիկներ,
կիտրոն,
թթվասեր և մայոնեզ,
համեմունքներ և կանաչի

Ձուն խաշել, մանր կտրատել: Մեկ ձու թողնել զարդարելու համար: Պանիրը քերել: Ձիթապտուղները և ծովախեցգետինները կտրատել: Պատրաստել սոուսը. հավասար քանակությամբ թթվասերն ու մայոնեզը, մի թեյի գդալ մանանեխը խառնել: Պանիրը, ձուն , ծովախեցգետինները, ձիթապտուղները, կտրատած լոլիկները և սոուսը խառնել: Գդալով դնել ափսեի մեջ և ձկան ձև տալ: Կարմիր ձուկը բարակ շերտատել, ծածկել ձկան մակերեսը այդ շերտերով: Ձկան մսից լողակներ դնել: Ձիթապտուղներն ու ձվի սպիտակուցը բարակ շերտերով կտրե, և զարդարել ձուկը: Վրան քունջութի սերմ ցանել: Զարդարել կիտրոնով, սոխով, ձիթապտուղներով, լոլիկներով:




ԱՂՑԱՆ «ՁՄԵՌ ՊԱՊ»

Ձմեռ պապԲաղադրիչներ.
խաշած բրինձ – 250 գ,
ծովախեցգետնի ձողիկներ – 200 գ,
պղպեղ – 1 հատ,
լոլիկ – 2 հատ,
աղ դրած կարմիր ձուկ –  100 գ,
մայոնեզ
զարդարելու համար.
պանիր, պղպեղ,
կարմիր ձկան միս,
խաշած ձու,
թարմ վարունգ,
հատիկ պղպեղ

Ծովախեցգետնի ձողիկները, պղպեղը, ձուկն ու լոլիկը խորանարդիկներով կտրատել: Տափակ ափսեի մեջ շերտերով դասավորել աղցանը:

1-ին շերտ – բրինձ,
2-րդ շերտ – ծովախեցգետին,
3-րդ շերտ – պղպեղ,
4-րդ շերտ – լոլիկ,
5-րդ շերտ – ձուկ,
6-րդ շերտ – մայոնեզ

Ձկան փափկամսից պատրաստել Ձմեռ պապի մուշտակը, դեմքը ստանալ քերած դեղնուցից, մորուքը` սպիտակուցից, աչքերի փոխարեն դնել հատիկ պղպեղներ: Ձեռնոցները, գոտին, գլխարկը կարմիր պղպեղից են: Ափսեի եզրը զարդարել վարունգի շերտերով:





ՄՍՈՎ ԵՎ ՆՌԱՆ ՀԱՏԻԿՆԵՐՈՎ ԱՂՑԱՆ

Մսով և նռան հատիկներով աղցանԲաղադրիչներ.

խաշած տավարի միս – 450 գ,
գազար – 3 հատ,
ձու – 5 հատ,
ընկույզի միջուկ – 70 գ,
նռան հատիկներ – 100 գ,
մայոնեզ

Տավարի միսը խաշել, հովացնել, մանր կտրատել: Ձվերը խաշել, մաքրել, խորանարդիկներով կտրատել: Գազարը եփել, սառեցնել, քերիչով անցկացնել: Ընկույզը բլենդերով մանրացնել: Աղցանի ափսեի մեջ դասավորել շերտերը. նախ դնել տավարի միսը, ապա` գազարը, մայոնեզ քսել, ձուն դնել, կրկին տավարի կտրատած միս, գազար, ընկույզ, մայոնեզ: Վերջում շաղ տալ նռան հատիկները:





ԱՄԱՆՈՐՅԱ ՎԻՇԱՊԻԿ

ՎիշապիկԲաղադրիչներ.
ձու – 5 հատ,
ապխտած ձուկ – մի կտոր,
թթվասեր – 1 ճ. գդ.,
սամիթ,
զարդարանք.
վարունգ,
կարմիր պղպեղ,
հատիկ պղպեղ

Սամիթը մանր կտրատել: Ձուն խաշել, վերին մասը կտրել, դեղնուցը հանել: Ձկան փափկամիսը մանրացնել, լցնել սպիտակուցի մեջ: Դեղնուցը պատառաքաղով տրորել, ավելացնել կանաչին, թթվասերը, աղ, պղպեղ անել, խառնել: Զանգվածից գնդիկ անել, վիշապի գլխի ձև տալ: Վիշապիկին դնել սպիտակուցի վրա: Վարունգի կեղևից և հատիկ պղպեղից աչքեր պատրաստել, վարունգով ականջներ ստանալ, կարմիր պղպեղից լեզու և կատար դնել, իսկ ռունգերի տեղ խավիարի հատիկներ դնել:





ՀԱՎԻ ԿՐԾՔԱՄՍՈՎ ՌՈՒԼԵՏ

Կրծքամսով ռուլետԲաղադրիչներ.
հավի կրծքամիս – 500 գ,
սունկ – 300 գ,
սոխ – 150 գ,
բուսայուղ,
աղ, պղպեղՍոխը կտրատել: Սունկը լվանալ, մանրացնել: Սոխը բուսայուղով տապակել, ավելացնել սունկը, աղ, պղպեղ ցանել: Կրծքամիսը կողքից կտրել, գրպանիկ բացել: Ստացված խոռոչի մեջ լցնել տապակած սունկը: Չոփերով ամրացնել այնպես, որ բաց տեղ չմնա: Մսին աղ, պղպեղ ցանել: Տապակել բուսայուղի մեջ, կարմրեցնել, հետո շուռ տալ: Հակառակ կողմից ևս կարմրեցնել: Նեղ շերտերով կտրատել, մատուցել:




ԱՂՑԱՆ «ՆԱՊՈԼԵՈՆ»

Աղցան «Նապոլեոն»Բաղադրիչներ.
պահածոյացված թյունոս (тунец) – 1 տուփ,
խնձոր – 2 հատ,
ձու – 4 հատ,
պինդ պանիր,
մայոնեզ

Ափսեն ծածկել հազարի տերևներով: Ձուկը պատառաքաղով մանրացնել, դնել առաջին շերտը: Խնձորի կեղևն ու միջուկը հանել, խնձորը քերիչով անցկացնել: Վրան դնել խաշած ձվի քերած դեղնուցը, հետո սպիտակուցը: Վերին շերտը քերած պանիր է: Ամեն շերտ հարկավոր է ծածկել մայոնեզի շերտով: Սպիտակուցի շերտը հատկապես առատ ծածկել մայոնեզով: Մատուցելուց առաջ դնել սառնարանի մեջ:



ԸՆԿՈՒՅԶՈՎ ԵՎ ՊԱՆՐՈՎ ԱՂՑԱՆ

Պանրով և ընկույզով աղցանԲաղադրիչներ.
ֆետա կամ ոչխարի պանիր – 180 գ,
ընկույզ – 2 ճ. գդ.,
հազարի տերևներ,
դդմիկ կամ ցուկինի – 1 հատ,
սխտոր – 1 պճեղ,
կիտրոնի հյութ – 3 ճ. գդ.,
օրեգանո  - 1 թ. գդ.,
ձիթայուղ,
աղ, սև պղպեղ
Օրեգանոն, մեկ-երկու գդալ ձիթապտղի յուղը, մի պտղունց աղը խառնել: Խառնուրդի մեջ մտցնել պանրի շերտերը, շարել յուղաթղթով ծածկված տապակի վրա և դնել  180 աստիճան տաք ջեռոցի մեջ 10 րոպե: Ընկույզը թեթևակի բովել չոր թավայում: Հովացնել և մանր կտրատել: Սխտորը ճզմել, խառնել կիրոնի հյութին, մի քիչ աղ և ձիթայուղ ավելացնել: Դդմիկը կտրատել, հազարի տերևները խոշոր մասերի բաժանել: Դդմիկը, հազարը, տապակած ֆետան խառնել, վրան ցանել ընկույզ և լցնել սխտորով թացանը:


Աղցան կռաբով եվ անանասով

Աղցան կռաբով եվ անանասով

Բաղադրությունը

1 տուփ եգիպտացորեն,
150 գր. բրինձ,
200 գր. անանաս,
200 գր. կռաբի ձողիկներ
աղ, մայոնեզ:

Պատրաստման եղանակները

Կռաբը մանր կտրատել ավելացնել կտրատած անանասը, այնուհետեվ եգիպտացորենը և խաշած բրինձը: Այս ամենին համեմել աղով և ավելացնել մայոնեզ ըստ ճաշակի:

Категория: Աղցաններ | Добавил: Administrator (20.12.2011)
Просмотров: 5857 | Комментарии: 1 | Теги: Պատրաստման եղանակները, պատրաստել, Ամանորյա աղցաններ, բանջարեղեն, համեմունք, աղցաններ, բուսայուղ, բաղադրատոմս | Рейтинг: 3.3/26
Всего комментариев: 1
1 vika   (29.12.2012 18:54)
mersi lavn ein shaaaaat-shat

Անուն
Էլ փոստ.
Գաղտնաբառ
Նորություններ