Հոգեբանություն - Каталог статей - Շուշան Հակոբյանի Անձնական ԿայքԷջ
Главная » Статьи » Հոգեբանություն

В разделе материалов: 9
Показано материалов: 1-9
Страницы: 1

Բարին և Չարը
Այսպիսի բան դեռ մտքովս չէր անցել ,թե կարող եմ բարին և չարը առանձնացնել:ՈՒ երևի հենց այն պահն է,որ ես կհանձնեմ իմ մտքերը և տեսակետը:Ինչ որ բան ենք ասում ,բայց անում ենք լրիվ հակառակը`մեր գործերով ժխտելով ինքս իմ համոզմունքը:Այ տեսեք ,մայրս մանկուց սովորեցրել է ,որ չի կարելի ստել ,որ չի կարելի <<չարություն>>անել ,միշտ ինձ սովորեցրել է,որը ճիշտ բարին է, և որ միշտ պետք է ընտրել բարին: Բոլոր հեքիաթներում  և պատմվածքներում հաղթում է վերջում բարին , բայց մեծանալով մարդիկ մոռանում են հեքիաթների բոլոր դասերը :Ինչպես նաև  փոքր ժամանակ մուլտերում առաձնահատուկ ուշադրություն է դարձնում շատ կերպարներին:Մեզ ասում են` մի ստիր,մանկուց են ասում ,բայց մենք բոլորս միասին ստում ենք ինքներս մեզ,ասելով ,որ սիրում ենք բարին :
Հոգեբանակն թեմաներ | Դիտել են` 672 | Ավելացրեց` Administrator | Ամսաթիվ` 30.11.2012 | Մեկնաբանություններ` (0)

Հոգեբանության  հիմքային  հասկացություններից  մեկը  անձ  հասկացությունն  է:  Անձը  մարդու  գոյության հասարակական - պատմական  պայմաններում,ուսուցման  և  դաստիարակության  ձևավորման  արդյունք  է: Անձի  հոգեբանական  կառուցվածքն  են  կազմում  նրա  հոգեբանական  հատկությունները,որոնք կոչվում  են  նաև անձի  հատկանիշներ: Խառնվածքի, ընդունակությունների,  հուզակամային ոլորտի, մոտիվացիայի և սոցիալական  դիրքորոշումնների  հետ  մեկտեղ  անձի  կառուցվածքում կարևոր բաղադրամաս է հանդիսանում  բնավորությունը:  
կուրսային աշխատանքներ | Դիտել են` 3251 | Ավելացրեց` Administrator | Ամսաթիվ` 20.12.2011 | Մեկնաբանություններ` (0)

Տաղանդներ և հանճարներ


"Մեծ մարդը պարզապես վշտակիր, հերոս երևալով

հոգեկանորեն կ’փոծե իր միջավայրը: Նրանով

կարժեքավորվի, կիմաստավորվի կվեհանա կյանքը

նրա խոսքը կազդե որպես հրաշեկ կայծ`բռնկեց-

նելով իրեն հետ առնչվող սրտերն ու զգացումները

նրա ներկայությունը կազնվացնե, կթևավորե, կգո-

տեպնդե հոգիները: Նրա շնորհիվ անկարելին կդառ-

նա միայն դժվարին, դժվարինը` կարելի, երազները

կդառնան նպատակ, նպատակները` իրականու-

թյուն: Կփոխե ժողովրդի հագեբանությունը, ճա-

կատագիրը, պտմությունը 


Հոգեբանակն թեմաներ | Դիտել են` 1282 | Ավելացրեց` Administrator | Ամսաթիվ` 16.12.2011 | Մեկնաբանություններ` (1)

Զինծառայողների հոգեբանական

 ինքնակառավարումը

Հոգեբանական վիճակների կարգավորման մեթոդների բազմաազանությունից ժամանակակից հոգեբանության մեջ առանձնացնում են 3 հիմնական մեթոդ.


  դեղաբանական

  ներշնչման

ինքնաներշնչման:

Դեռ շատ վաղ ժամանակներիցª Հին Հունաստանում, Եգիպտոսում և Արևելքի երկրներում տարբեր բուսական դեղամիջոցների օգնությամբ փորձեր էին արվում ցանկալի փոփոխություններ առաջացնել մարդու հոգեկան վիճակների մեջ: Օրինակ, Եգիպտոսում զինվորներն օգտագործում էին բուսական միջոցներ, որոնք ի զորու էին բարկություն առաջացնելնրանց մոտ: Ժամանակակից հոգեդեղաբանությունը շատ հարուստ է նման դեղերով, որոնք օգտագործվում են կյանքի տարբեր ոլորտներումª սկսած հոգեբուժությունից, մինչև պրոֆեսիոնալ սպորտը:

Ժանամակակից հոգեդեղաբանական միջոցներով հնարավոր է կտրուկ փոփոխել մարդու հոգեկան վիճակըª վերացնել վախը, տագնապալիությունը, ստեղծել լավ տրամադրություն: Սակայն բանակային ծառայության պայմաններում հոգեդեղաբանական միջոցների օգտագործումը մեծ վնաս է հասցնում զինվորներին.

 առաջացնում է ֆիզիկական և հոգեկան կախվածություն

  ազդեցությունն անվնաս չի անցնում օրգանիզմի համար և հաճախ բացասաբար է անդրադառնում զինվորների ապագա երեխաների ժառանգականության վրա

դեղամիջոցն ունի ազդեցության որոշակի ժամանակ,իսկ մարտական իրադարձությունների տևողությունը անկանխատեսելի է

 այդպիսի միջոցներից կախվածության մեջ ընկած զինվորներն այլևս չեն կարող  ինքնուրւոյն ղեկավարել սեփական հոգեկան վիճակը արտակարգ իրադրություններում:


Ռեֆերատներ | Դիտել են` 892 | Ավելացրեց` Administrator | Ամսաթիվ` 16.12.2011 | Մեկնաբանություններ` (0)

Անձի հոգեբանական-հասարակական հատկանիշները

 

            Ուղղակի թե անուղղակի անձի էության ճանաչման շուրջն են պտտվում փիլիսոփայության մյուս բոլոր հարցերը: Եթե փիլիսոփայության համար անվիճելի է կենսաբանության և մարդաբանության կողմից ապացուցված այն եզրակացությունը, որ մարդը կենդանական աշխարհի աստիճանական և երկարատև բնական զարգացման արդյունք է, ապա նույնը չի կարելի ասել նրա տարբերակիչ տեսակային հատկություններիª անձի էության վերաբերյալ: Այդ էությունը վերոհիշյալ գիտությունների կողմից սահմանափակվել է երկու հիմնական եզրակացությունների մեջ. ՙՄարդը գործիքներ պատրաստող, աշխատող էակ է՚ և ՙՄարդը բանական-մտածող էակ է՚:

            Վերածննդի ու հումանիզմի դարաշրջանից սկսած փիլիսոփայության մեջ մի կողմից ընդարձակվում և խորացվում է այս բնութագրությունների իմաստը, մյուս կողմիցª հայտնաբերվում ու վերլուծվում են անձին բնորոշ այլևայլ տարբերակիչ հիմնական հատկություններª ինքնագիտակցությունը, ազատությունը, բարոյական և գեղագիտական ունակությունները, ակտիվությունը, սոցիալական միջավայրի արդյունք լինելը, նյութական և հոգևոր մշակույթի ստեղծողն ու կրողը և այլն:

Ռեֆերատներ | Դիտել են` 1274 | Ավելացրեց` Administrator | Ամսաթիվ` 16.12.2011 | Մեկնաբանություններ` (0)

Ինտելեկտ

"Յուրաքանչյուր խելացի մարդ գիտի, թե ինչ է ինտելեկտը… Դա այն է, ինչ չունեն մյուսները”: Այս հումորային արտահայտությունից պարզ է դառնում, որ ինտելեկտի սահմանումները, երևի, ոչ քիչ որքան մարդկանց, որոնք փորձում են կազմել այդ սահմանումները: Բիգնեի կարծիքով, մարդը, որն ունի ինտելեկտ, դա այն մարդն է ով ճիշտ դատում է, հասկանում է և մտածում և այն մարդը, ով իր գիտակից խելքի միջոցով և նախաձեռնությամբ կարող է հարմարվել կյանքի պայմաններին:

Այս տեսանկյունը կիսել է նաև Վեկսլերը` գիտնական, որը 1939 թ. ստեղծել է մեծերի համար առաջին ինտելեկտուալ դպրոցը: Նա կարծում էր, որ ինտելեկտը դա գլոբալ ունակություն է գիտակցորեն գործելու, ռացիոնալ մտածելու և լավ հաղթահարել կյանքի դժվարությունները, այսինքն կարճ ասած հաջող երպով չափվել ուժերով շրջապատող աշխարհի հետ: Այսօր, նշում է Գոդֆրուան, հոգեբանների մեծ մասը համաձայն է հենց այս ինտելեկտի սահմանման հետ, որը դիտարկվում է ինչպես անհատի հնարավորութուն ադապտացվելու շրջապատող միջավայրին:

Հոգեբանակն թեմաներ | Դիտել են` 1562 | Ավելացրեց` Administrator | Ամսաթիվ` 16.12.2011 | Մեկնաբանություններ` (0)

ՔՈՒՆ  ԵՎ  ԵՐԱԶՆԵՐ 

Մարդու օրգանիզմի երկու հիմնական ֆունկցիոնալ վիճակներն են քունը  և արթնությունը: Վերջին տասնամյակների ընթացքում կատարված հետազոտությունները ցույց տվեցին, որ քնի վիճակն, իր հերթին, բարդ է և ժամանակի ընթացքում փոփոխություններ է կրում : Արթնության վիճակը ևս միշտ նույնը չէ. Կախված ողեղի աշխատանքի բնույթից , հոգնածության աստիճանից  և այլ գործոններից արթուն մարդու հոգեվիճակն ու ընկալումների գիտակցվածության աստիճանը թոթոխություններ են կրում : Կան նաև հոգեկանի մի շարք հատուկ վիճակներ, որոնց ուսումնասիրությունը զգալիորեն ընդլայնում է մարդւ ակտիվության մասին մեր պատկերացումների սահմանները:

     Մարդն իր կյանքի մոտ 1/3-ն անց է կացնում քնած վիճակում ,մնացած 2/3-ում նա գտնվում է արթնության և գիտակցական ակտիվության այս կամ այն մակարդակի վրա: Եթե մարդն ապրում է 60 տարի , ապա մոտ քսան տարի նա քնած է լինում : Բնականաբար, արթուն վիճակի հոգեկան ապրումների մասին մենք ավելի շատ բան գիտենք, քանի որ դրանց  որոշ մասը գիտակցվում է , այսինքն մենք հաշիվ ենք տալիս մեզ, թե արթուն վիճակում ինչ ենք տեսնում, լսում, շոշափում , ինչ մտքեր ու ցանկություններ ունենք  և այլն:Անհամեմատ սուղ են մեր գիտելիքները հոգեկան այն գիտելիքները հոգեկան այն գործընթացների մասին , որոնք իրագործվում են քնած մարդու ուղեղի կողմից : Բայց առանց քնի և երազների ուսումնասիրության մարդու հոգեբանությունըկլիներ շատ թերի և մեծ չափով անհասկանալի : Ահա թե ինչու 19-րդ դարի վերջերից և հատակապես 20-րդ դարի վերջին տասնամյակների վերջում խիստ աճել է հետաքրքրությունը քնի և երազների նկատմամբ : Ուսումնասիրություների այդ բնագավառում ձեռք բերված որոշ կարևորագույն արդյունքներին պետք է ծանոթ լինի յուրաքանչյուր գրագետ մարդ : Արթնության վիճակի յուրահատուկ գիծը գիտակցության առկայությունն է : Արթնությունից քնին անցնելը սկսվում է նրանից , որ մարդ փակու է աչքերը և հնարավորին չափով մեկուսանում է շրջապատող աշխահրից, թեև այդ մեկուսացումը երբեք լրիվ չի լինում. Որքան էլ խորը քնած լինի մարդը, նա միշտ արտաքին աշխարհից եկող որոշ գրգռիչներ ընկալում է : Քնած մարդիկ շատ զգայուն են իրենց անունների նկատմամբ : Նույնիսկ խոր քնով քնած մարդը կարող է անմիջապես արթնանալ երեխայի ցածրաձայն լացի և այլ ձայների ազդեցության տակ: Ավելի մեծ թվով գրգռիչներ (լսողական, հպման, ջերմային և այլն ) չեն արթնացնում քնածին բայց ձևափոխվում և մտնու են նրա երազների մեջ. Ծնում են նոր երազային պատկերներ և իրադարձություններ : Բոլոր այդ դեպքերում տեղի ունի ազդող գրգռիչների ենթագիտակցական ընկալում : Քնած մարդը որոշ չափով պահապանում է նաև վերահսկողությունն իր մկանների լարվածության և շարժմների նկատմամբ: Ուղեղը երբեք լրիվ կերպով չի հանգստանում , այն գտնվում է մշտական ակտիվության վիճակում : Հենց այդ պատճառով էլ միայն փոքրաթիվ մարդիկ են բարձր մահճակալներից կամ գնացքների տախտակամածներից ընկնում , երբ քնած են : Ընկնելու վտանգ ծագելու դեպքում շատերն անմիջապես արթնանում են:

Ռեֆերատներ | Դիտել են` 1699 | Ավելացրեց` Administrator | Ամսաթիվ` 16.12.2011 | Մեկնաբանություններ` (0)

Ընտանիքը կարևոր է երեխաների հոգեկան զարգացման, մեծերի և երեխաների այնպիսի հոգեբանական պահանջմունքների բավարարման համար, ինչպես ուրիշ մարդկանց կողմից իր ընդունումը, բարոյական աջակցոթյունը, ոտնձգություններից պաշտպանված լինելու գիտակցությունը, անձնական հարմարավետությունը: Ընտանիքն իրենից ներկայացնում է մարդկանց մի խումբ, որոնք կապված են իրար հետ ամուսնական կամ ¥և¤ արյունակցական-ազգակցական հարաբերություններով, ընդհանուր կենցաղով, տնտեսությամբ, փոխօգնությամբ և բարոյական պատասխանատվությամբ: Ընտանիքի կյանքում կարևոր դեր են խաղում միջամուսնական հարաբերությունները, որոնք իրենց բովանդակությամբ նշանակալիորեն ավելի բարդ են, քան կարող է թվալ առաջին հայացքից: Դրանց հոգեբանական հագեցվածությունից էականորեն կախված է այն, թե ամուսնությունը երջանի±կ է, թե± անհաջող, բարեհաջո±ղ է արդյոք ընտանիքը:


Տարբերում են միջամուսնական հաղորդակցության հետևյալ հոգեբանական բնութագրերը. վստահությունը միմյանց` առանց փոխադարձ անհամերաշխության անհանգստության և դատապարտման, արտաքին աշխարհի, մարդկանց հանդեպ վերաբերմունքի նմանությունը, ոչ խոսքային հաղորդակցության մակարդակը, որն արտահայտվում է առանց բառերի դեմքի արտահայտությունը, կեցվածքը, միմյանց ժեստերը հասկանալու մեջ, ընդհանուր խորհրդանշանների, օրինակ` ընդհանուր բառերի, քնքուշ մականունների, դիմելաձևերի, ինչպես նաև` ընտանեկան ծեսերի, ավանդույթների առկայությունը, հաճախակի մտերմիկ զրույցները, ընտաներակ դերերի, դերային սպասումների, ամենօրյա ֆունկցիաների, պարտակնությունների ըմբռնման համապատասխանության հաճախակի ցուցադրումը, մեկը մյունի անգնահատական, անպայման փոխադարձ ընդունումը, կարեկցանքի, ապրումակցման բարձր մակարդակը, հոգևոր օգնության իրավիճակը, դժվարին իրադրություններում մեկը մյուսին նկատմամբ ցուցաբերված աջակցությունը:


Ընտանեկան կյանքի անխուսափելի կողմերից են հանդիսանում կոնֆլիկտները: Դրա համար որքան ասեք պատճառներ կան հանգստի եղանակների և երեխաների դաստիարակության, փողերիր ծախսման վերաբերյալ կարծիքների տարբերությունը և այլն¤: Կոնֆլիկտների առաջացման ամենահաճախակի և ամենից հզոր պատճառներից մեկը հանդիսանում է խանդը:


Երբ մարդը ուժեղ կապվում է ինչ-որ մեկին կամ ինչ-որ բանի, դա լինի առարկա, որը թանկ է նրա համար, թե մարդ, որին նա քնքշորեն սիրում է, հաճախ նա սկսում է զգուշանալ և վախենալ, որ նա կարող է զրկվել նրանից, ինչն իրեն բաժին է հասել այդպիսի դժվարի աշխատանքի արդյունքում:

Հոգեբանակն թեմաներ | Դիտել են` 1234 | Ավելացրեց` Administrator | Ամսաթիվ` 16.12.2011 | Մեկնաբանություններ` (1)

       Հիշողություն

Հոգեկանը բնութագրվում է որպես մարդու կողմից շրջապատող աշխարհի առարկաների և երևույթների արտացոլում և հուզական ապրում:Սակայն հարց է ծագում` ինչպիսին է արտացոլման շնորհիվ առաջ եկող հոգեկան պատկերների հետագա ճակատագիրը: Ինչ է կատարվում նրանց հետ. արդյոք մնում են անձի հոգեկան աշխարհում, թե անհետանում, անհետ կորչում են: Մարդու անհատական փորձը և ինքնադիտումները, ինչպես նաև այլ մարդկանց հոգեկան կյանքի ուսումնասիրությունը համոզում են, որ արտացոլման արդյունքները անհետ չեն կորչում, այլ քիչ թե շատ տևականորեն, մասամբ կամ ամբողջությամբ պահպանվում են մարդու հոգեկանում և օգտագործվում են նրա հետագա կյանքի ընթացքում: Ընկալված մտապատկերների, մտքերի, տպավորությունների շնորհիվ յուրաքանչյուր անհատ ձեռք է բերում կենսափորձ, որը նրա անձի հիմքն է:

            Հիշողությունը ընկալված ինֆորմացիայի մտապահման, հոգեկանում պահպանելու և հետագայում վերարտադրելու երևույթն է: Հիշողություն ունեն բոլոր կենդանի էակները և նույնիսկ որոշ տեխնիկական սարքեր, օրինակ` համակարգիչները:

            Մարդու հիշողությունը չապազանց բարդ երևույթ է. Այն ունի մի շարք հստակորեն տարբերակվող գործընթացներ, հոգեբանական առանձնահատկություններ:  Հիշողությունը ընկած է բոլոր մյուս հոգեկան գործընթացների հիմքում: Ինչ էլ կատարելիս լինի մարդը, նա միշտ այս կամ այն չափով, գիտակցորեն թե ենթագիտակցորեն, օգտագործում է իր հիշողության մեջ պահված գիտելիքների տարբեր բաժիններ: Հիշողությունը նաև մարդու անձի, նրա ես-ի ու ինքնագիտակցության ամբողջականության ու անընդհատության հիմքն է: Հենց սրանով է պայմանավորված հիշողության ուսումնասիրության հսկայական նշանակությունը ոչ միայն հոգեբանության, այլև մարդուն ուսումնասիրող մնացած բոլոր գիտությունների համար: Մարդու կյանքում հիշողության նշանակությունը ճիշտ հասկանալու համար տեղին է հիշել հայտնի ֆիզիոլոգ Ի.Մ.Սենեչովի այն միտքը, որ եթե մարդը հիշողություն չունենար, ապա միշտ կմնար նորածին մանկան վիճակում: Առանց հիշողության մարդը լիարժեք անձնավորություն չի կարող դառնալ: Հայտնի հոգեբան Ս.Լ.Ռուբենշտեյնը գրել է. <<Առանց հիշողության մենք կլինեինք լոկ ակնթարթի էակներ: Մեր անցյալը ապագայի համար մեռած կլիներ, ներկան, ընթանալով, անհետ կկորչեր անցյալում: Չէին լինի ոչ անցյալի վրա հիմնված գիտելիքները, ոչ էլ հմտությունները: Չէր լինի անձնական գիտակցության միասնության մեջ զուգորդվող հոգեկան կյանք, անհնարին կդառնար ըստ էության երբեք չդադարող ուսումը, որն անցնում է մեր ողջ կյանքի միջով և մեզ դարձնում է այն, ինչ որ ենք>>: Եթե ընկալված ինֆորմացիան գոնե կարճ ժամանակով մեր հոգեկանում չմնար, մենք չէինք կարողանա հասկանալ մեզ ուղղված խոսքը կամ կարդացած տեքստում պարունակվող միտքը. ոչ մի ամբողջական ընկալում չէինք ունենա:   

Հոգեբանակն թեմաներ | Դիտել են` 2365 | Ավելացրեց` Administrator | Ամսաթիվ` 16.12.2011 | Մեկնաբանություններ` (0)

1-9
Նորություններ