Հայկական դեղաբույսեր - Ծաղիկներ, Բույսեր - Խոտաբույսեր - Каталог статей - Շուշան Հակոբյանի Անձնական ԿայքԷջ
Главная » Статьи » Խոտաբույսեր » Ծաղիկներ, Բույսեր

Հայկական դեղաբույսեր
Օգտագործման եղանակները։ Բժըշկության մեջ օգտագործել են անիսոնի արմատները և վերգետնյա մասը ամբողջությամբ։
Հայկական բժշկության մեջ անիսոնը   օգտագործվել   է   տեսողության
վատացման,    ծննդաբերած    կանանց կաթի   քչացման,   բերանի   չորության,     ուռուցքների   բուժման ստամոքսի   խանգարման,    լյարդի  
փայծախի կենսագործունեության խանգարման համար:
1.    Անիսոնի ցողունը տերևների հետ միասին աղալ, ապա քամել և մզվածքից օրը 3 անգամ 2-ական կաթիլ կաթեցնել աչքերի մեջ՝ տեսողության վատացման բուժման համար։
2.    Անիսոնի սերմերը չամիչի հետ միասին ծեծել ու մեղրով շաղախել և օրը երեք անգամ մեկական ճաշի գդալ ուտել՝ բերանի չորության, լյարդի և փայծաղի կենսագործունեության խանգարման, թոքային հյուսվածքների բորբոքումների բուժման համար։
3.    Անիսոնի արմատն աղալ, քամել և ստացված մզվածքից օրը երեք անգամ 50-ական գ խմել՝ լեղաքարային և միզաքարային հիվանդությունների բուժման համար (ըստ Ամիրդովլաթ Ամասիացու)։
Անիսոնի փոխարինողը սամիթի սերմն է, իսկ հակաթույնը՝ մատուտակի մզվածքը։ Արմատի հակաթույնը նեխուրն է։

ԱՎԵԼՈՒԿ - ЩАВЕЛЬ
Բազմամյա խոտաբույս է, պատկանում է մատիտեղազգիների ընտանիքին։ Ունի իլիկաձև, հզոր զարգացած առանցքային արմատներ։ Ցողունը ուղղականգուն է, վերին մասում՝ ճյուղավորվող, հասնում է 1 մ և ավելի բարձրության, տերևները լայն են, նշտարաձև, ներքևինները կոթավոր են, վերևինները նստած են հանգույցների վրա։ Յուրաքանչյուր տերևածոցից դուրս է գալիս ծաղկափթթությունը՝ երկսերմ ծաղիկներով, որոնք փնջերով նստած են հուրանի կոթունի վրա։ Սերմապտուղը կտրվածքում եռակող է, դարչնագույն և փայլուն։ Ավելուկը ծաղկում է հաջորդաբար։ Պտղաբերում է ամառվա կեսերին։
Քիմիական բաղադրությունը։ դաբաղանյութեր, կոֆեինաթթու к ֆլավնոիդ։ Տերևներում հայտնաբերված է ասկորբինաթթու, կարոտին և ֆլավնոիդներ։ Պտուղները պարունակում են դաբաղանյութեր, սապոփններ, ֆլավնոիդներ, վիտամիններ, Յրթնջաթթու և թրթնջկաթթվային կախում։
Օգտագործման եղանակը։ Բժշկության մեջ օգտագործել են արմատը, տերևներն ու սերմերը։
Բուլղարական բժկության մեջ ավեուկն օգտագործել են լյարդի և լեղապարկի գործունեության խանգարման, մաշկային ցաների բուժման համար։
Ռուսական բժշկության մեջ ավեուկն օգտագործել են հաստ և բարակ աղիքների լորձաթաղանթների բորբոքումների, առաջին և երկրորդ աստիճանի զարկերակային արյան ճնշման բարձրացման բուժման նպատակով։
Հայկական բժշկության մեջ ավելուկն օգտագործել են մելամաղձության, սրտխփոցի, վարակիչ հիվանդությունների, ստամոքսաաղիքային ուղու խանգարումների, ստամոքսի գերթթվայնության, նյութափոխանակության խանգարման, մակերիկամների հիվանդությունների, պարանոցի ուռուցքների, ականջաբլթակի խոցի, արյունախխման, որ քինի  (լիշա)  բուժման նպատակով

1. 5 գ ավելուկի սերմը ծեծել, խառնել 100 մլ գինու հետ և խմել՝ ջերմությունից առաջացած սրտխփոցի, մելամաղձոտության բուժման համար։
2.    Ավելուկի սերմը տերևների հետ միասին ծամել և ուտել՝ լնդախտի, ատամների թուլացման, լյարդի վարակիչ հիվանդությունների բուժման համար։
3.    Ավելուկի տերևը ծեծել և դնել ականջաբլթակի խոցի վրա։
4.    1 կգ ավելուկի արմատն աղալ, 1 լ գինու քացախով շաղախել և օրը երեք անգամ մեկական ճաշի գդալ ուտել՝ արյունախխման, ստամոքսաաղիքային ուղու խանգարումների, գերթթվայնության, նքոցի, նյութափոխանակության խանգարման, սրտխառնոցի, մակերիկամների բորբոքային հիվանդությունների բուժման համար։ Այդ նույն պատրաստուկը կարելի է օգտագործել քսելու ձևով՝ բորոտության, պարանոցային ուռուցքների և որքինի բուժման համար։

ԱՌՅՈՒԾԱԳԻ - ПУСТЫРНИК СЕРДЕЧНЫЙ

Բազմամյա խոտաբույս է։ Պատկանում է խուլեդինջազգիների կամ շրթնածաղկավորների ընտանիքին։ Արմատը փայտանման է, ծածկված խիտ արմատիկներով։ Ցողունը ուղղաձիգ է, քառակող, երկարությամբ՝ ակոսավոր, սնամեջ, կարմրաշուշանագույն, մազակալված, բարձրությունը՝ մինչև 0,5—1,2 մետր։ Տերևները երկարակոթուն են, մերկ կամ ծածկված մազմզուկներով։ Ներքևի տերևները հնգամաս են և հիմքի մոտ՝ սրտաձև։ Վերևի տերևները նշտարաձև են, երեք սրածայր մասերով։ Բոլոր տերևները վերևից մուգ են, իսկ ներքևից՝ բաց կանաչավուն։ Ծաղիկները դասավորված են ոստափնջերում, վերևի տերևածոցերում՝ մի քանի հատ միասին։ Բաժակը ձագարաձև է, ունի հինգ պինդ՝ դեպի ներս թեքված ատամիկներ։ Պսակը բաց կարմիր է, խողովակաձև, ներսում ունի մազային օղակ, վերևի շրթունքը երկարավուն է, դուրս պրծած, ներքևինը՝ եռաթերթ, կարճ, բութ մասերով, որը 2 — 2,5 անգամ երկար է բաժակից։ Պտուղը չոր է, թափվող։ Ծաղկում է ամռան երկրորդ կեսին։

   Քիմիական բաղադրությունը։ Առյուծագիի վերգետնյա ծաղկող մասը պարունակում է տանին, դառը նյութեր, եթերային յուղի հետքեր, ալկալոիդներ, գլյուկոզիդներ, սապոնիններ, շաքար, ասկորբինաթթու, ռուտին։
Օգտագործման եղանակը։ Բժշկության մեջ օգտագործում են վերգետնյա ծաղկող մասը։
Բուլղարական բժշկության մեջ առյուծագին օգտագործել են նյարդակըծկման, անոթների լայնացման, զարկերակային արյան ճնշման բարձրացման, դաշտանի խանգարման, ցավոտ դաշտանի, սրտի ռիթմի խանգարման բուժման համար։
Ռուսական բժշկության մեջ առյուծագին օգտագործել են սրտային կըրծ– քահեղձուկի, սրտի անոթների կարծրախտի (կարդեոսկլերոզ), սրտամկանի բորբոքման և սրտի բնածին արատների բուժման նպատակով:
Հայկական բժշկության մեջ առյուծագին օգտագործել են սրտանոթային նյարդակծկման , սրտամկանի բորբոքումների, զարկերակային արյան ճնշման բարձրացման,նյարդային համակարգի կենսագործունեության խանգարման բուժման նպատակով:
 
ԲՈԽՆԻ ԴԵՂԱԳՈՐԾԱԿԱՆ - ДУДНИК ЛЕКАРСТВЕННЫЙ

Բազմամյա խոտաբույս է, պատկանում է նեխուրազգիների ընտանիքին։ Բոխնին ունի կարճ, մսոտ, հզոր երկրորդային երկար արմատներ։ Ցողունը ուղղաձիգ է, մինչև 1,5 մետր բարձրությամբ, որի հիմքի մասը հաստ է, կլոր, սնամեջ։ Բոխնու ստորին տերևները մեծ են, եռամաս, սնամեջ կոթուններով։ Ծաղիկները հավաքված են բավականին երկար ծաղկակոթունների վրա։ Բոխնին ծաղկում է հուլիս-օգոստոս ամիսներին։
Քիմիական բաղադրությունը։ Բոխնու արմատները պարունակում են եթերայուղեր, անգելիկաթթու, անգելիցին, օստենոլ, խեժանյութեր, մոմանյութեր, ածխաջրեր։ Պտուղը պարունակում է եթերայուղ,  ճարպայուղ  և  կամարին։
Օգտագործման եղանակները: Բժշկության մեջ օգտագործում են արմատները, տերևները և սերմերը: Բուլղարական բժշկության մեջ բոխնին օգտագործել են ստամոքսաաաղիքային ուղու խանգարման , հիստերիայի, թոքային խողովակաախտի բուժման համար: Ռուսական բժշկության մեջ բոխնին օգտագործում են հոդատապի, հոդացավերի, միզակապության բուժման նպատակով: Հայ բժշկության մեջ բոխնին օգտագործել են ստամոքսի  գերթթվության, գազերի կուտակման, հոդատապի, թոքային խողովակաախտի բուժման համար:
Բոխնու արմատն աղալ, 20 գ-ի վրա ավելացնել 200 գ սառը ջուր, թողնել 30 րոպե, հետո քամել և ստացված մզվածքը դնել կրակի վրա ու եռացնել 20 րոպե, օրը երեք անգամ 75-ական գ խմել՝ որովայնափքանքի, ձգձգվող թոքային խողովակաախտի, ստամոքսի գերթթվության, նյարդային թեթև գրգռումների, հիստերիայի բուժման համար։

ԲՌՆՉԻ   ՁՆԱԳՆԴԻ   КАЛИНА ОБЫКНОВЕННАЯ
Բազմամյա թուփ կամ ծառ է, պատկանում է խլածաղկավորների ընտանիքին։ Ծառի բնի կեղևը ճաքճքված է, փոշադարչնագույն։ Երիտասարդ ընձյուղները մերկ են, հարթ, կարմրավուն երանգով։ Տերևները հակադիր են, լավ զարգացած կոթուններով, խոշոր ատամնավոր, վերևից կանաչ, ներքեվից՝ սպիտակամոխրագույն։ Կոթունները մերկ են։ Ծաղիկները հավաքված են վահանահովհարաձև ծաղկաբույլում։ Միջամասի ծաղիկները ձագարաձև են, երկսեռ, եզրայինները՝ բավական խոշոր, անպտուղ։ Բաժակը շատ փոքր է, հնգատամանի։ Երկսեռ ծաղիկների պըսակը ձագարաձև է, հնգաբաժան։ Առէջները հինգն են։ Վարսանդը գտնվում է կարճ սյունի վրա և կազմված է երեք պտղաթերթից՝ Ներքևի եռաբուն սերմնարանով և եռամաս սպիով։ Պտուղը կլորավուն է, հյութալի, կարմիր կորիզապտղով, մեկ սերմով։ Բռնչին ծաղկում է գարնան վերջին:
Քիմիական բաղադրությունը։ Բռնչիի կեղևը պարունակում է գլիկոզիդ, տա նինային նյութեր, եթերային խեժանյութեր, որոնց տրոհումից անջատվում են վալերիանաթթու, մրջնաթթու, կապրոնաթթու, կարագաթթու։
Օգտագործման եղանակները։ Բժըշկության մեջ օգտագործել Են բնի կեղևը և ծաղիկները։ Ռուսական բժշկության մեջ բռնչին օգտագործել են հետծննդաբերության արյունահոսության, արգանդի արյունահոսության, ցավոտ և բուռն արյունահոսող դաշտանի բուժման նպատակով։
Բուլղարական բժշկության մեջ բռընչին օգտագործել են արգանդի արյունահոսությունների բուժման նպատակով։
Հայկական բժշկության մեջ բռնչին օգտագործվել է մարսողական ուղու խանգարումների, լուծի, արգանդային արյունահոսությունների, արգանդի ցավերի, աղիքային խիթքի և միզարգելության բուժման համար։
   1.  30 գ բռնչու բնի կեղևն աղալ, քամել և օրը երեք անգամ մեկ թեյի գդալ խմել՝ արգանդային արյունահոսության բուժման նպատակով։
2.    Վերցնել 1 0 գ բռնչու բնի կեղև, վրան ավելացնել 200 գ եռացրած ջուր, թողնել 30 րոպե, ապա քամել և օրվա ընթացքում այդքանը խմել կումերով՝ արգանդային արյունահոսության դեպքում։
3.    5 գ բռնչու ծաղկի վրա ավելացնել 250 գ եռացրած ջուր, թողնել 30 րոպե, հետո քամել և օրվա ընթացքում խմել կումերով՝ մարսողության ուղու խանգարման, լուծի, աղիքային խիթքի և ցավերի, արգանդի կծկանքի և ցավերի, միզարգելության բուժման նպատակով։

ԳԱԲԾԻԼ-ԽԱՎՐԾԻԼ-ԽԱՇՆԴԵՂ

Գաբծիլը բազմամյա խոտաբույս է, պատկանում է մատիտեղազգիների ընտանիքին։ Նրա արմատը հզոր է, որից առաջանում են կարճ, բազմագլխանի կոճղարմատներ, ցողունը ուղղաձիգ է, հանգուցավոր, մինչև 1,5 մետր բարձրությամբ, քիչ ճյուղավորված։ Ցողունային տերևները սակավ են, ծածկված կարմրավուն կետերով։ Արմատամերձ տերևները հավաքված են տերևաբույլում և խոշոր են, երկարակոթուն։ Տերևակոթունների երկարությունը հասնում է մոտ 30 սմ-ի։ Տերևները վերևից ծածկված են կարճ, իսկ ներքևից՝ երկար մազիկներով, տերևաեզրերը խոշոր կտրվածքներ ունեն։ Ծաղիկները մանր են, հավաքված բազմածաղկային ավելացման ծաղկաբույլում՝ դրված մերկ ծաղկակոթունների վրա, պսակաձև են, սպիտակավարդագույն կամ կարմիր ծաղկապատյանով։ Առէջները ինն են։ Վարսանդը կազմված է Երեք պտ ղատերևիկներից։ Պտուղը եռաբուն է,կարմրադարչնագույն։ Սերմը մեկն է, եռակող, լցնում է ամբողջ պտուղը։ Ծաղկում է հունիսին։
Քիմիական բաղադրությունը։ Պարունակում է անտրախինոնային գլիկոզիդներ՝ ռեումեմոդին, ռեին, ռեի նաթթու, կւստեխին և տանինային գլիկոզիդներ։
Օգտագործման եղանակները։ Բժշկության մեջ օգտագործում են գաբծիլի արմատը։
Ռուսական   բժշկության   մեջ   գաբծիլն օգտագործել են խրոնիկական փորկապության բուժման համար։
Հայկական բժշկության մեջ գաբծիլն օգտագործվել է տեսողության թուլացման, սրտխփոցի, զարկերակային արյան ճնշման բարձրացման, սրտխառնոցի, մարսողական ուղու բորբոքումների, զկռտոցի, լյարդի, երիկամների, միզապարկի, փայծաղի և արգանդի բորբոքային

1.    Գաբծիլի արմատն . աղալ, քամել և ստացված մզվածքից օրը Երեք անգամ մեկական ճաշի գդալ խմել (ուտելուց կես ժամ հետո)՝ հաճախասրտության (տախիկարդիա), սրտխառնոցի, զկռտոցի, ստամոքսի լորձաթաղանթի բորբոքումների, զարկերակային արյան ճնշման բարձրացման բուժման համար։ Այդ նույն մզվածքը կարելի է թրջոցների ձևով օգտագործել՝ տեսողության վատացման դեպքում։
2.    1 50 գ գաբծիլի արմատի մզվածքին ավելացնել 1 50 գ գինու քացախ, դնել մեղմ կրակի վրա և եռացնել 1 0 րոպե։ Օրը երեք անգամ ուտելուց կես ժամ հետո խմել մեկական ճաշի գդալ՝ լյարդի, երիկամների, միզապարկի, արգանդի բորբոքումների, փայծաղի ու¬ռուցքների, ստամոքսի խոցի բուժման համար։



Բոխնի դեղագործական

Բազմամյա խոտաբույս է, պատկանում է Նեխուրազգիների ընտանիքին։ Բոխնին ունի կարճ, մսոտ, հզոր երկրորդային երկար արմատներ։ Ցողունը ուղղաձիգ է, մինչև 1,5 մետր բարձրությամբ, որի հիմքի մասը հաստ է, կլոր, սնամեջ։ Բոխնու ստորին տերևները մեծ են, եռամաս, սնամեջ կոթուններով։ Ծաղիկները հավաքված են բավականին երկար ծաղկակոթունների վրա։ Բոխնին ծաղկում է Հուլիս-օգոստոս ամիսներին։

Քիմիական բաղադրությունը։ Բոխնու արմատները պարունակում են եթերայուղեր, անգելիկաթթու, անգելիցին, օստենոլ, խեժանյութեր, մոմանյութեր, ածխաջրեր։ Պտուղը պարունակում է եթերայուղ,  ճարպայուղ  և  կումարին։

Օգտագործման եղանակները։ Բժշկության մեջ օգտագործում են արմատները, տերևները և սերմերը։

Բուլղարական բժշկության մեջ բոխնին օգտագործել են ստամոքսաաղիքային ուղու խանգարման, հիստերիայի, թոքային խողովակաախտի բուժման համար։

Հայ բժշկության մեջ բոխնին օգտագործել են ստամոքսի գերթթվության,գազերի կուտակման, հոդատապի թոքային խողովակաախտի բուժման համար:         

Բոխնու արմատն աղալ, 20 գ-ի վրա ավելացնել 200 գ սառը ջուր, թողնել 30 րոպե, հետո քամել և ստացված մզվածքը դնել կրակի վրա ու եռացնել 20 րոպե, օրը երեք անգամ 75-ական գ խմել՝ որովայնափքանքի, ձգձգվող թոքային խողովակաախտի, ստամոքսի գերթթվության, նյարդային թեթև գրգռումների, հիստերիայի բուժման համար։

 Բռնչի -Ձնագնդի

 Բազմամյա թուփ կամ ծառ է, պատկանում է խլածաղկավորների ընտանիքին։ Ծառի բնի կեղևը ճաքճքված է, փոշադարչնագույն։ Երիտասարդ ընձյուղները մերկ են, հարթ, կարմրավուն երանգով։ Տերևները հակադիր են, լավ զարգացած կոթուններով, խոշոր ատամնավոր, վերևից կանաչ, ներքեվից՝ սպիտակամոխրագույն։ Կոթունները մերկ են։ Ծաղիկները հավաքված են վահանահովհարաձև ծաղկաբույլում։ Միջամասի ծաղիկները ձագարաձև են, երկսեռ, եզրայինները՝ բավական խոշոր, անպտուղ։ Բաժակը շատ փոքր է, հնգատամանի։ Երկսեռ ծաղիկների պսակը ձագարաձև է, հնգաբաժան։ Առէջները հինգն են։ Վարսանդը գտնվում է կարճ սյունի վրա և կազմված է երեք պտղաթերթից՝ ներքևի եռաբուն սերմնարանով և եռամաս սպիով։ Պտուղը կլորավուն է, հյութալի, կարմիր կորի֊զապտղով, մեկ սերմով։ Բռնչին ծաղկում է գարնան վերջին։

Քիմիական բաղադրությունը։ 

Բռնչիի կեղևը պարունակում է գլիկոզիդ, տանինային նյութեր, եթերային խեժանյութեր, որոնց տրոհումից անջատվում են վալերիանա թթու, մրջնաթթու, կապրոնաթթու, կարագաթթու։

Օգտագործման եղանակները։ 

Բժշկության մեջ օգտագործել են բնի կեղևը և ծաղիկները։ Ռուսական բժշկության մեջ բռնչին օգտագործել են հետծննդւսբերության արյունահոսության, արգանդի արյունահոսության, ցավոտ և բուռն արյունահոսող դաշտանի բուժման նպատակով։

Բուլղարական բժշկության մեջ բռընչին օգտագործել են արգանդի արյունահոսությունների բուժման նպատակով։

Հայկական բժշկության մեջ բռնչին օգտագործվել է մարսողական ուղու խանգարումների, լուծի, արգանդային արյունահոսությունների, արգանդի ցավերի, աղիքային խիթքի և միզարգելության բուժման համար։

1 . 30 գ բռնչու բնի կեղևն աղալ, քամել և օրը երեք անգամ մեկ թեյի գդալ խմել՝ արգանդային արյունահոսության բուժման նպատակով։

2.            Վերցնել 10 գ բռնչու բնի կեղև, վրան ավելացնել 200 գ եռացըրած ջուր, թողնել 30 րոպե, ապա քամել և օրվա ընթացքում այդքանը խմել կումերով՝ արգանդային արյունահոսության դեպքում։

3.            5 գ բռնչու ծաղկի վրա ավելացնել 250 գ եռացրած ջուր, թողնել 30 րոպե, հետո քամել և օրվա ընթացքում խմել կումերով՝ մարսողության ուղու խանգարման, լուծի, աղիքային խիթքի և ցավերի, արգանդի կծկանքի և ցավերի, միզարգելության բուժման նպատակով։

 Գաբծիլ-Խավրծիլ-խաշնդեղ

Գաբծիլը բազմամյա խոտաբույս է, պատկանում է մատիտեղազգիների ընտանիքին։ Նրա արմատը հզոր է, որից առաջանում են կարճ, բազմագլխանի կոճղարմատներ, ցողունը ուղղաձիգ է, հանգուցավոր, մինչև 1,5 մետր բարձրությամբ, քիչ ճյուղավորված։ Ցողունային տերևները սակավ են, ծածկված կարմրավուն կետերով։ Արմատամերձ տերևները հավաքված են տերևաբույլում և խոշոր են, երկարակոթուն։ Տերևակոթունների երկարությունը հասնում է մոտ 30 սմ-ի։ Տերևները վերևից ծածկված են կարճ, իսկ ներքևից՝ երկար մազիկներով, տերևաեզրերը խոշոր կտրվածքներ ունեն։ Ծաղիկները մանր են, հավաքված բազմածաղկա– յին ավելացման ծաղկաբույլում՝ դրված մերկ ծաղկակոթունների վրա, պսակաձև են, սպիտակավարդագույն կամ կարմիր ծաղկապատյանով։ Առէջները ինն են։ Վարսանդը կազմված է երեք պտղատերևիկներից։ Պտուղը եռաբուն է, կարմրադարչնագույն։ Սերմը մեկն է, եռակող, լցնում է ամբողջ պտուղը։ Ծաղկում է հունիսին։

Քիմիական բաղադրությունը։ 

Պարունակում է անտրախինոնային գլիկոզիդներ՝ ռեումեմոդին, ռեին, ռեինաթթու, կատեխին և տանինային գլիկոզիդներ։

Օգտագործման եղանակները։ 

Բժշկության մեջ օգտագործում են գաբծիլի արմատը։

Ռուսական   բժշկության   մեջ   գաբծիլն օգտագործել են խրոնիկական փորկապության բուժման համար։

Հայկական բժշկության մեջ գաբծիլն օգտագործվել է տեսողության թուլացման, սրտխփոցի, զարկերակային արյան ճնշման բարձրացման, սրտխառնոցի, մարսողական ուղու բորբոքումների, զկռտոցի, լյարդի, երիկամների, միզապարկի, փայծաղի և արգանդի բորբոքային հիվանդությունների, ինչպես նաև փայծաղի ուռուցքների բուժման համար:

 1.         Գաբծիլի արմատն աղալ, քամել և ստացված մզվածքից օրը երեք անգամ մեկական ճաշի գդալ խմել (ուտելուց կես ժամ հետո)՝ հաճախասրտության (տախիկարդիա), սրտխառնոցի, զկռտոցի, ստամոքսի լորձաթաղանթի բորբոքումների, զարկերակային արյան ճնշման բարձրացման բուժման համար։ Այդ նույն մզվածքը կարելի է թրջոցների ձևով օգտագործել՝ տեսողության վատացման դեպքում։

2.         1 50 գ գաբծիլի արմատի մզվածքին ավելացնել 1 50 գ գինու քացախ, դնել մեղմ կրակի վրա և եռացնել 10 րոպե։ Օրը երեք անգամ ուտելուց կես ժամ հետո խմել մեկական ճաշի գդալ՝ լյարդի, երիկամների, միզապարկի, արգանդի բորբոքումների, փայծաղի ուռուցքների, ստամոքսի խոցի բուժման համար։

Այդ նույն պատրաստուկը թրջոցների ձևով կարելի է օգտագործել մրջնբույնի, կարմիր քամու և պարանոցի ուռուցքների բուժման համար (ըստ Ամիրդովլաթի) գաբծիլի հակաթույնը եղրդակն է։

Категория: Ծաղիկներ, Բույսեր | Добавил: Administrator (13.01.2011)
Просмотров: 15508 | Комментарии: 7 | Теги: դեղաբույսեր, քիմիական բաղադրություն, եթերայուղեր, վիտամիններ, խոտաբույսեր, Օրգանական թթուներ, դեղաբույսերի մեջ գտնվող ակտիվ նյութ, օգտագործման եղանակնե | Рейтинг: 3.2/83
Всего комментариев: 7
7 tereza   (27.06.2014 13:33)
barev dzez xndrum em asek inc dexabuyserov karelie hrajarvel alkohol ogtagorcelu cankutyunic naxapes shnorhakalutyun

6 NELLI   (23.05.2014 21:49)
BAREV DZEZ XNDRUM EM ASEQ INCH ANEM ARDEN ERKU TARI HAZIC CHEM KAROXANUM AZATVEL,BUJVEL EM U DER BUJVUM EM TARBER BJISHKNERI MOT, ASUM EN INFEKCIAYOV ALERGIAYA, HAZA SKSVUM SHCHARUTYUNSA DJVARANUM,HAZI HETEL XORXA GALIS, TARBER DEXER EM OGTAGORCUM MINCHEV HANGSTANUMA, ASEQ INCH ANEM ARDEN HOGNEL EM DEXERIC

5 TOMA   (17.10.2013 18:46)
bjishk jan xndrum em asaceq te inchpes kareli e azatvel havelyal ancankali mazacackuytic marmni shrjanum

4 Արսեն   (29.07.2013 21:07)
Բժիշկ խնդրում եմ ասեք ՀԱՎԱԽՈՏԻ մյուս անվանումնեռը և որտեղից հնարավոր է ձեռք բերել:Նախապես շնորհակալություն:

3 sanya   (17.04.2013 17:55)
barev bjishk jan nax .,bjishk jan es dzer ognutyan kariqn unem u xndrumem ogneq u xorhurd taq stamoqss borboqvaca exe exoyovenq stugve u bujman kursem ance bayc ogut chi tve u inch ases vor chem ogtagorce xndrumem mi xorhurd tveq gone ogni anndat jokere linum tuyl pristupner mi xosqov shat ahavor vijak es 25 tarekanem inch xotabuyser ogtagorcem vor liovin bujvem .,ete kardacir ampayman patasxanir naxapes shnorhakalutyun

2 astxik   (08.08.2012 18:57)
mazataputyan, chichvataputyan hamar inch kareli e ogtagorcel?
KANXAV SHNORHAKAL EM

1 Սենիկ   (09.03.2011 11:05)
Ինչ՞ խորհուրդ կտայիք լյարդի համար: Արդյո՞ք մեկ բաժակ օղին, օրվա մեջ, վնաս է լյարդին, չէ-ո՞ր այն օգնում է մարսողությանը:
Կանխավ շնորհակալ եմ:

Անուն
Էլ փոստ.
Գաղտնաբառ
Նորություններ