ԲԼԻԹՆԵՐ - Թխվածքաբլիթներ, գաթաներ - Խոհանոց - Каталог статей - Շուշան Հակոբյանի Անձնական ԿայքԷջ
Главная » Статьи » Խոհանոց » Թխվածքաբլիթներ, գաթաներ

ԲԼԻԹՆԵՐ

ՆՇԱԲԼԻԹ

Մանրած նուշը և շաքարավազը լցնել կաթսայի մեջ, խաոնել, ավելացնել տաք ջուր և շարունակել խաոնել մինչև համասեռ զանգված ստացվի: Չընդհատելով խառնել, քիչ-քիչ ավելացնել ձվի սպիտակուց և 13—15 րոպե տաքացնել մինչև 40 աստիճան։ Հետևել, որ շաքարավազը հալվի։ Այնուհետև կրակից վերցնել և շարունակել խաոնել, մինչև որ սառի 15—20 աստիճան, ապա աստիճանաբար ավելացնել ալյուր։ Զանգվածը լցնել 12—15 մմ տրամագծով փողիկ ունեցող հրուշակեղենի տոպրակի մեջ և սեղմել  յուղ քսած և ալյուր ցանած թիթեղի վրա։ Յուրաքանչյուր բլիթը պետք է լինի մոտ 30 գ։ Թխելուց առաջ բլիթի կենտրոնում դնել կեղևահանած նշի կեսը։ Թխել 30—35 րոպե։ Հանելուց հետո, երբ դեռ լրիվ չի սառել, թխվածքի վրա օշարակ լցնել։
500 գ ալյուր, 1 կգ նուշ, 350 գ շաքարավազ, 5 ձվի սպիտակուց, 200 գ ջուր։ Օշարակի համար՝ 100 գ շաքար, 50 գ ջուր։

ՆԱԶՈՒԿ

Ջուն և շաքարավազը միասին լավ հարել, ավելացնել փափկեցրած կարագ և շարունակել հարել։ Ստացված զանգվածին խառնել կաթի մեջ բացված խմորիչ, աղ, դարչին, վանիլին, շաֆրան։ Հետո աստիճանաբար ավելացնել ալյուր և հունցել խմոր, թողնել հասունանալու 35—40 րոպե։ Պատրաստի խմորը բաժանել փոքր գնդերի, գրտնակել, պատրաստել 2 սմ հաստության բլիթներ։ Բլիթները տեղավորել  յուղած թիթեղի մեջ, ծածկել սրբիչով, 15 րոպե լրացուցիչ 102 հասունացնել և 20—30 րոպե տևողությամբ թխել ջեռոցում։
Անհրաժեշտ է՝ 750 գ ալյուր, 150 գ կարագ, 175 գ շաքարավազ, 200 գ կաթ, 5 հատ ձու, 0,2 գ շաֆրան, 50 գ խմորիչ, դարչին և վանիլին։

ԲԱՐԱԿԱԲԼԻԹ ԿԱԹՆԱՇՈՌՈՎ

1 ձվի դեղնուցը հարել 10 գ շաքարահյութի հետ, բացել 200 գ կաթով, լցնել 80 գ մաղած ալյուր, աղ և խաոնել այնքան, որ ստացվի կիսաջրիկ հարթ խմոր, աոանց գնդիկների։ Եթե խմորի մեջ գնդիկներ են ստացվել, ապա այն պետք է քամել հարմար քամիչով։ Ստացված խմորը թողնել մնա կես ժամ, որից հետո ձվի սպիտակուցը լավ փրփրեցնել և աստիճանաբար խառնել խմորին։ Խմորը պետք է լինի ջրիկ թթվասերի խտության։
Թավան լավ տաքացնել, վրան հալած յուղ քսել, պատրաստի խմորը լցնել թավայի մեջ և այն շարժել այնպես, որ խմորը շատ բարակ շերտով տարածվի հատակին։ Տապակել միայն մի կողմից։ Եփելուց հետո ամեն մի բարակաբլիթի կենտրոնում դնել կաթնոշոռի լցոն, ծրարաձև ծակաբլիթի կենտրոնում դնել կաթնաշոռի լցոն, ծրարաձև ծալել
Մատուցել թթվասերով կամ մրգահյութով։
Լցոն։ 
120 գ կաթնաշոռը մաղով անցկացնել, խառնել 20 գ շաքարահյութ, գցել մի պտղունց աղ։
Բարակաբլիթներ կարելի է պատրաստել նաև առանց կաթնաշոռի և մատուցել տաք վիճակում, թթվասերով կամ մուրաբայով։

ԿԱԹՆԱՇՈՌՈՎ

2 տուփ կաթնաշոռը տրորել, ավելացնել 4 ձու և կես բաժակ շաքարավազ, լավ հարել, ավելացնել կես թեյի գդալ սոդա և կես բաժակ ալյուր։ Ստացվում է թույլ կպչող խմոր։ Խմորը դատարկել ալյուրոտած սեղանին և բաժանել 4 գնդի։ 100 գ կարագը բաժանել 4 մասի։ Գնդերը առանձին֊ առանձին բացել, քսել կարագը, ոուլետաձև փաթաթել և թեք-թեք կտրատել։ Թիթեղին դնել կտորները հորիզոնական վիճակում  թխել ջեռոցում։ Չթողնել շատ կարմրի։ Եփելուց հետո վրան շաքարափոշի ցանել։

ԿԱԹՆԱՇՈՌՈՎ ԵՎ ԿԱՐԱԳՈՎ

Կաթնաշոռը և կարագը թույլ վիճակում խառնել իրար, ավելացնել սոդա, քացախ և ալյուր։ Ստացված խմորը էմալապատ փակ ամանով դնել սառնարան, թողնել 6—8 ժամ։ Հանել, բաժանել 2 մասի, բաց անել երկարությամբ և յուրաքանչյուր մասի մեջ ցանել մեկ ճաշի գդալ շաքարավազ։ Փաթաթել, վրան նորից մի փոքր շաքարավազ ցանել, 3—4 սմ լայնությամբ կտրատել և եփել մեղմ կրակով, նախապես տաքացրած ջեռոցում։
200 գ կարագ, 200 գ կաթնաշոռ, 1,5 բաժակ ալյուր, 0,5 թեյի գդալ սոդա, 1 ճաշի գդալ քացախ։

ԿԱԹՆԱՇՈՌՈՎ ԵՎ ԿԱՐՏՈՖԻԼԻ ԱԼՑՈԻՐՈՎ

1 բաժակ շաքարավազը լավ հարել 2 ձվի հետ, ավելացնել 200 գ փափկեցրած կարագ, 2 ճաշի գդալ թթվասեր, կես թեյի գդալ սոդայով, 1 տուփ կաթնաշոռ, մի պտղունց աղ և վանիլին։ Լավ հարել, ավելացնել 2 բաժակ ալյուր և 4 ճաշի գդալ կարտոֆիլի ալյուր։ Ստացվում է թույլ խմոր։ Ալյուրոտ ձեռքերով գնդիկներ պատրաստել, թաթախել շաքարավազի մեջ և շարել թիթեղի վրա։ Թխել ջեռոցում 15—20 րոպե։

ԿԱԹՆԱՇՈՌՈՎ
՚
2 ձուն հարել 1 տուփ կաթնաշոռով, ավելացնել 1 տուփ կարագ, 1 թեյի գդալ սոդա ե այնքան ալյուր, որ դառնա փափուկ խմոր։ Գրտնակել, ցանել շաքարավազ, փաթաթել և կտրատել։ Ամեն մի կտորի վրա քսել ձու, ցանել շաքարավազ, շարել տապակի մեջ եփել (տապակի տակ նախապես կարագ քսել)։

ԸՆԿՈՒՅԶՈՎ

Վերցնել 8 ձվի դեղնուց, սպիտակուցը պահել։ Գեղնուցին ավելացնել 1,5 բաժակ շաքարի փոշի։ Լավ հարել մինչև սպիտակելը, ավելացնել 1,5 բաժակ հալած յուղ (մարգարին), մի քիչ սոդա, խաոնել և ավելացնել այնքան ալյուր, որ ստացվի ոչ շատ պինդ խմոր։
Լցնել տապականու մեջ, հարթեցնել, եփել ջեռոցում՝ մարմանդ կրակի վրա։ Կիսաթխված հանել, վրան լցնել սպիտակուցով պատրաստած ընկույզը, հավասարեցնել և նորից դնել ջեռոցը՝ լավ թխվելու համար։ Չթողնել լավ կարմրի։ Թխվելուց հետո կարելի է ցանել շաքարի փոշի և կտրատել փախլավաձև։
Ձվի սպիտակուցը ընկույզի հետ։ 8 ձվի սպիտակուցը լավ հարել, որ փրփրի։ Ավելացնել 1,5 բաժակ շաքարի փոշի և 1,5 բաժակ աղացած ընկույզ։

ԽՆՁՈՐՈՎ ԲԼԻԹ

Վերցնել 4 ձու, 1 լ կաթ կամ մածուն, մեկ թեյի գդալ սոդա մեկ կերակրի գդալ քացախի մեջ լուծած, քիչ աղ և ավելացնել այնքան ալյուր, որ ստացվի մածունի նման խմոր։ Խնձորը մաքրել, մանր կտրատել և մեկ բաժակ շաքարավազի հետ խառնել խմորին։ Այս զանգվածից թրջած գդալով վերցնել և յուղի մեջ կարմրացնել երկու երեսից։ Ափսեի մեջ շարելուց հետո վրան շաքարի փոշի ցանել։
Բլիթ կարելի է պատրաստել նաև եփած խնձորով, խնձորը մաքրել, վրան լցնել 2—3 կերակրի գդալ ջուր, դնել մարմանդ կրակին և եփել մինչև փափկելը։ Հանել, տրորել և խառնել ջրիկ խմորին։ Եփել նույն ձևով։

ԲԱԼՈՎ

5—6 գ խմորիչը բացել 1 բաժակ կաթով։ 100 գ կարագը լավ հարել, ավելացնել բացած խմորիչ, 1 ձվի դեղնուց, աղ, ալյուր և պինդ խմոր հունցել։ Պատրաստել միջուկը։ 1 ձվի սպիտակուցին ավելացնել կես բաժակ շաքարի փոշի, կես բաժակ կտրատած ընկույզ, բալ (կորիզները հանած), չամիչ, կոնյակ և լավ խառնել։
Գունդ խմորը բացել, շրջանակներ կտրատել, յուրաքանչյուրի վրա դնել մի գդալ միջուկ և ծայրերը վրա բերել, շարել յուղած թիթեղի վրա և թխել ջեռոցում, մինչև վարդագույն դաոնալը։ Թխվելուց հետո վրան ցանել շաքարի փոշի։

ՉԱՄԻՉՈՎ

2 ձուն հարել 1 բաժակ շաքարավազով, ավելացնել 1 տուփ կաթնաշոռ, 1 բանկա թթվասեր, 1 թեյի գդալ սոդա և հարել։ Լավ հունցելուց հետո վրան լցնել կես բաժակ չամիչ, խառնել և ավելացնել այնքան ալյուր, որ ստացվի թույլ խմոր։ Պատրաստել ձվի չափ գնդիկներ և եփել ջեռոցում։

ԿԱՂԱՄԲՈՎ

400 գ կաղամբ, մեկ ու կես բաժակ կաթ, 2 ձու, 1 բաժակ ալյուր։
Կաղամբն անցկացնել քերիչով, ձուն կաթի հետ հարել, ավելացնել ալյուր, դարձյալ հարել, այնուհետև ավելացնել կաղամբ։ Կաթսան լավ տաքացնել, պատերը յուղել, ստացված զանգվածից մի բլիթի չափով լցնել թավայի մեջ, վերցնել կրակից և թավան պտտել այնպես, որ խմորը հավասար տարածվի։ Նորից դնել թույլ կրակին և երկու երեսը կարմրացնել։ Հանել, ծածկել, որպեսզի չսառչի, մինչև մյուսներն էլ պատրաստ լինեն։ Մատուցել տաք վիճակում, թթվասերով։

ՍՊԻՏԱԿԱՁԱՎԱՐՈՎ

Վերցնել մեկական բաժակ թթվասեր, շաքարավազ, սպիտակաձավար, մի քիչ աղ, սոդա։ Հունցել միջին պնդության խմոր, լցնել կաղապարների մեջ և թխել ջեռոցում։ Սառելուց հետո վրան լցնել շաքարափոշի։

ԿԱՐՏՈՖԻԼՈՎ

Մաքրած, հում կարտոֆիլը քերիչով կամ մսաղացով անցկացնել, ավելացնել 1/4 բաժակ ջրի մեջ բացած   խմորիչ, ալյուր, ձու, աղ անել և լավ խառնել։ Դնել տաք տեղ։ Երբ զանգվածը բարձրանա, տալ բլիթների ձև և տապակել։
Խ մ ո ր։ 500 գ կարտոֆիլին՝ 1/2 բաժակ ալյուր, 25 գ խմորիչ, 2 ճաշի գդալ բուսական յուղ կամ կարագ։

ԿԱՐՏՈՖԻԼԻ ԲԼԻԹ ՊԱՆՐՈՎ

1 կգ կարտոֆիլը կճպել, անցկացնել քերիչով, ավելացնել 5—6 ձու, 100—150 գ մանրած պանիր, աղ, սև պղպեղ՝ ըստ ճաշակի և 1 գդալ ալյուր։ Ստացված զանգվածը լավ խառնել և փոքրիկ բլիթների ձևով տապակել տաքացրած բուսական յուղի մեջ։
Մատուցել տաք-տաք, կանաչ հազարի կամ մածունի հետ։

ՄՍՈՎ

3 ձուն հարել, ավելացնել 4 բաժակ կաթ, մի քիչ աղ, 2 բաժակ ալյուր, 1 ճաշի գդալ արևածաղկի ձեթ։ Լավ հարել, որ կոշտուկներ չմնան։ Ստացվում է շատ թույլ խմոր։ Տապակը տաքացնել, տակը ձեթ քսել, փոքր շերեփով խմորը լցնել մեջը։ Տապակը պտտել այնպես, որ խմորը տարածվի հատակով մեկ։ Մի կողմը եփելուց հետո շրջել մյուս կողմը։ Հանել և տաք վիճակում շարել իրար վրա։
Յուրաքանչյուր թերթիկը լցոնել 1 ճաշի գդալ մսով և փաթաթել այնպես, որ միսը չթափվի։
Լցոն։ 1 կգ միսը մսաղացով անցկացնել, խաշել մի փոքր եփած ջրով, թեթևակի տապակել, ավելացնել 2 գլուխ տապակած սոխ, սև պղպեղ, աղ և մաղադանոս։ Խառնել, թողնել կրակին մի քանի րոպե և վերցնել։ Մատուցելուց առաջ հարկավոր է տապակել։

ՊԱՆՐՈՎ

Ամանի մեջ լցնել 100 գ կարագ, 1 բաժակ ջուր, դնել կրակին։ Հենց որ եռա, ավելացնել մեկ բաժակ ալյուր։ Լավ խառնել, թողնել 2—3 րոպե եռա։ Կրակից   վերցնել,   մեկ-մեկ ավելացնել 3 ձու, 150 գ մանրած պանիր։ Զանգվածից գդալ– գդալ վերցնել և յուղի մեջ տապանել։ Մատուցել տաք-տաք։

ՍՊԻՏԱԿ ԳԻՆՈՎ

250 գ ալյուրին ավելացնել 25 գ շաքարավազ և 150 գ կարագ, 2—3 ճաշի գդալ սպիտակ, դաոը գինի և արագ խաոնել։ Ստացված խմորը գունդ անել, գցել սեղանին, գրտնակով բացել և կտրատել ձևավոր դանակով։
Բլիթները շարել կարագով և ալյուրով պատած թավայի մեջ, տեղավորել նախապես լավ տաքացրած ջեոոցում և եփել 5 րոպե։ Սպիտակ գինին նրանց տալիս է բավականին հաճելի թթու համ։ Այս բլիթները կարելի է մատուցել սուրճի հետ։

ԿԱՐԱԳՈՎ

5 ձուն հարել 2 բաժակ շաքարավազի հետ, վրան ավելացնել 3 բանկա թթվասեր՝ յուրաքանչյուրի մեջ կես թեյի գդալ սոդա։ Ավելացնել 300 գ թուլացած կարագ, կես թեյի գդալ աղ և այնքան ալյուր, որ ստացվի ոչ պինդ խմոր։ Ստացված խմորից պատրաստել ձվի չափ գնդիկներ, երեսներին ձու քսել, շարել տապականու վրա և եփել ջեոոցում

ՄԱՐԳԱՐԻՆՈՎ

200 գ մարգարինը 1 գավաթ շաքարավազի հետ հարել, ավելացնել 1 ձու։ 100 գ թթվասերի մեջ լցնել կես թեյի գդալ սոդա և խաոնել։ Ավելացնել այնքան ալյուր, որ ստացված խմորը հնարավոր լինի փոքրիկ գնդիկների վերածել, ապա այդ գնդիկները թաթախել շաքարավազի մեջ և դնել թխելու։ Կրակը՝ միջին։ Եփված լինելը ստուգել լուցկու հատիկի միջոցով։

ԱՐՄԻՆԵ

3 ձուն հարել, ավելացնել մեկ բաժակ գոլ ջուր, 3 բաժակ կաթ, 1,5 թեյի գդալ սոդա, 2,5 բաժակ ալյուր։ Լավ հարել, որ կոշտուկներ չմնան։ Ստացվում է ջրիկ խմոր։ Թավան տաքացնել, տակը յուղ քսել, փոքր շերեփով խմորը լցնել մեջը։ Թավան պտտել այնպես, որ խմորը տարածվի հատակով մեկ։ Թողնել մի փոքր եփվի, շրջել, քիչ հետո հանել և շարել իրար վրա։ Ապա յուրաքանչյուր թերթի մեջ լցնել 1,5 գդալ լցոն, ոլորել, ծայրերը փակել։ Մատուցելուց առաջ երկու կողմից կարմրացնել  յուղ քսած թավայում։
Լցոն։ 1,5 կգ միսը խաշել, անցկացնել մսաղացով, թեթևակի տապակել, ավելացնել 2 մեծ գլուխ մանր կտրատած և տապակած սոխ, 2 ճաշի գդալ խաշած բրինձ, սև պղպեղ և աղ։ Խաոնել, թողնել կրակին մի քանի րոպե և վերցնել։

ԱՆՑՔՈՎ ԲԼԻԹ

Շաքարավազն ու ձուն հարել, ավելացնել մարգարին, աղ, սոդա, էսենցիա, լավ խաոնել և ալյուրով խմոր հունցել։ Ստացված խմորը հարթել 8 մմ բարձրությամբ, կտրատել 9 սմ տրամագիծ ունեցող շրջանակներով, մեջտեղը 2 սմ տրամագծով անցք անել։ Երեսին քսել ձու և ցանել մանրած ընկույզ։ Եփել 250 աստիճան ջերմությամբ։
Մթերքներ։ Ալյուր՝ բ/տ. 415 գ, շաքարավազ՝ 155 գ, մարգարին՝ 230 գ, ձու՝ 45 գ, աղ՝ 1,5 գ, սոդա՝ 8 գ, էսենցիա՝ 1,5 գ, երեսը քսելու ձու՝ 10 գ, բոված ընկույզ 75 գ։

ՉՈՐ ԲԼԻԹ

5 ձուն հարել 1 բաժակ շաքարավազով, ավելացնել 200 գ կարագ, 1 թեյի գդալ սոդա, 1/2 բաժակ մածուն և ալյուր։ Ստացվում է պինդ խմոր։ Խմորին տալ բատոնի ձև, կտրատել: Մեկ կողմը թխելուց հետո շրջել մյուս կողմի և նորից թխել։ 

Категория: Թխվածքաբլիթներ, գաթաներ | Добавил: Administrator (10.09.2011)
Просмотров: 2190 | Теги: պատրաստել, տորթեր, խմոր, գաթաներ, Թխվածքներ, բլիթներ, բաղադրատոմս | Рейтинг: 1.0/1
Всего комментариев: 0
Անուն
Էլ փոստ.
Գաղտնաբառ
Նորություններ