Սպիտակուցները դեղնուցներից զատել, հարել: Ավելացնել դեղնուցները, շաքարավազը: Ապա լցնել ալյուրը, կակաոն: Տապակի տակ յուղաթուղթ դնել, լցնել խմորը: Թխել կես ժամ տաք ջեռոցում: Ժելատինը թրջել արքայախնձորի հյութի մեջ: Տաքացնել գոլորշու վրա: Թթվասերը յոգուրտի հետ խառնել: Ավելացնել մի ճաշի գդալ շաքարավազ և հովացած դոնդողը: Կրեմը պատրաստ է: Դեղձերը մանր կտրատել: Խմորը կիսել: Մի կեսը մանրացնել և խառնել դեղձերին: Վերցնել խորը աման, տակը շարել արքայախնձորի օղակները, վրան լցնել մի քիչ կրեմ: Լցնել մի փոքր դեղձով խմոր: Վրան ծածկել կրեմով: Վրան դնել խմորի երկրորդ շերտը, որի վրա նախապես լցված էր արքայախնձորի հյութ: Տորթը դնել սառնարանի մեջ: Զարդարել մրգով և հատապտուղներով:
Սառը թթվասերին ավելացնել մեկ բաժակ շաքարավազ և հարել: Շատ կարևոր է, որ թթվասերը յուղոտ լինի, կրեմն այդ դեպքում թանձր է ստացվում: Խմորի համար վերացնել 1 բաժակ շաքարավազ, բուսայուղ, ձուն, մեղր և սոդա, խառնել: Խմորը դնել գոլորշու վրա: Եփել 15-20 րոպե, անընդհատ խառնել, մինչև այն շատանա մոտ տասն անգամ: Զանգվածին ավելացնել 4 բաժակ ալյուրը, հունցել, բաժանել 9-12 մասի: Գնդեր անել: Ամեն գունդը մտցնել ալյուրի մեջ, բարակ բացել, կլոր կտրել:Խմորը հեշտ է բացվում, երբ դեռ տաք է: Եզրերի ավելցուկը նույնպես պետք է թխել, փշրել զարդարելու համար: Խմորի շերտերը թխել 200 աստիճանում: Որպեսզի խմորները շուտ չչորանան, ջեռոցի մեջ դնել ջրով տարա: Հերթով թխված շերտերին քսել թթվասերով կրեմից:
Երբ բոլոր շերտերը դրվեն, մնացած կրեմը քսել վրան, ցանել խմորի փշուրները: Դնել ողջ գիշեր սառնարանի մեջ:
Ձուն հարել, ավելացնել շաքարավազը: Սոդան խառնել թթվասերին, թողնել բարձրանա, խառնել ձվին: Աստիճանաբար ավելացնել ալյուրը: Խմորը կիսել, մի մասին խառնել կակաո: Թխել երկու շերտերը 180*С-ում մինչև ոսկեգույն դառնան: Կրեմի համար 200 գ կարագը հարել, խառնել մեկ տուփ եփած խտացրած կաթին, ավելացնել 5-6 հատ բոված, ապա մանրացրած ընկույզը: Շերտերին կրեմ քսել, տորթի երեսին ու կողքերին քերած շոկոլադ շաղ տալ: Կարելի է կեսը զարդարել սպիտակ, կեսը` սև շոկոլադով:
Երեք ձվի դեղնուցները սպիտակուցներից առանձնացնել: Կարագը տաք կաթի մեջ հալեցնել, թողնել սառչի: Երեք դեղնուցին խառնել երկու ձու, 6 ճաշի գդալ շաքարավազ, հարել 10-15 րոպե: Սպիտակուցը առանձին հարել, ավելացնել շաքարավազը և հարել, մինչև անշարժ զանգված ստացվի: Սպիտակուցը աստիճանաբար ավելացնել դեղնուցներին: Զգուշորեն խառնել ալյուրը, աղն ու փխրեցուցիչը:Ավելացնել նաև կաթը: Երկու նույն չափի տապակները յուղել, ալյուր ցանել, խմորը երկու մասի բաժանել և լցնել տապակների մեջ: Թխել 170 աստիճանի ջեռոցում 20-30 րոպե: Կրեմի համար սերուցքը տաքացնել, չեռացնել: Դեղնուցը հարել շաքարավազի հետ: Ավելացնել սերուցքը, խառնել: Կրեմի ամանը դնել եռացող ջրով կաթսայի վրա, եփել 25- 35 րոպե: Երբ պատրաստ լինի, պիտի դոնդողի պես դողդողա: Սառեցնել սառնարանում երկու ժամ, հետո հարել, մինչև հարթ զանգված ստացվի:Կրեմը քսել մի շերտին, ծածկել մյուսով: Տորթը դնել սառնարանի մեջ, պատրաստել գլազուր: Սերուցքն ու ջուրը եփել, ավելացնել շոկոլադը: Գլազուրը լցնել տորթի վրա, հարթեցնել, վրան ցանել խմորի փշուրներ կամ մանրացրած ընկույզ:
ՏՈՐԹ «ՎԻԿՏՈՐՅԱ»
խմորի համար.
ձու – 5 հատ,
կակաո – 2 ճ.գդ,
շաքարավազ – 1 բաժակ,
ալյուր – 1 բաժակ,
վանիլային շաքարավազ – 1 տուփ,
կրեմ.
կարագ – 125 գ,
շաքարավազ – 250 գ,
կաթ – 3 ճ.գդ., 2,5%
աղ – մի պտղունց,
վանիլային շաքարավազ – 1 թ.գդ.,
զարդարանք.
բալեր
սերուցք – 50 գ, 20%
սև շոկոլադ – 50 գ,
նուշի փշուրներ,
մաստիկա ըստ ցանկության
Ջեռոցը տաքացնել 175С: Սպիտակուցները հարել շաքարավազի հետ: Ավելացնել դեղնուցները, կակաոն, ալյուրը, վանիլային շաքարը: Տապակը յուղել, յուղաթղթով ծածկել: Թխել 175С ջերմության ջեռոցում մինչև պատրաստ լինի: Փափկած կարագը հարել շաքարավազի հետ: Վանիլը, աղը խառնել կարագին: Ավելացնել կաթը և խառնել մոտ հինգ րոպե: Պատրաստի կրեմը քսել խմորին: Տարթը դնել սառնարանի մեջ: Սերուցքը մի փոքր տաքացնել, շոկոլադը հալեցնել խառնելով, մինչև հարթ զանգված ստացվի: Վերցնել կրակից և լցնել տորթի վրա, հարթեցնել: Զարդարել բալերով, սերուցքով, մաստիկայից պատրաստված զարդերով և նուշի փաթիլներով: Եթե այդ բոլորը ձեռքի տակ չկա, փոխարինել այլ զարդարանքներով, օրինակ` կոնֆետիով:
ՏՈՐԹ «ԱՐԵՎԱԾԱՂԻԿ»
սերուցք միջուկի համար - 3 ճ.գդ., շաքարավազ միջուկի համար- 3 ճ.գդ., ալյուր - 300 գ, ձու - 2 հատ, կաթ - 100 մլ, մարգարին - 150 գ, շաքարավազ - 200 գ, փխրեցուցիչ - 2 թ.գդ., լալա (мак) - 100 գ, պահածոյացված դեղձ միջուկի համար- 1 տուփ, արևածաղկի սերմեր միջուկի համար- 100 գ, մեղր միջուկի համար - 2 ճ.գդ.
Թասի մեջ խառնել մաղած ալյուրը, փխրեցուցիչը, շաքարավազն ու վանիլինը: Ուրիշ ամանի մեջ խառնել ձուն, կաթը, հալած մարգարինը: Ջրիկ զանգվածը լցնել չոր խառնուրդի վրա: Ավելացնել լալան ու խառնել: Տապակը յուղել, խմորը լցնել մեջը: Տեղադրել 180С տաքացրած ջեռոցի մեջ և թխել մոտ 25 րոպե: Թողնել, որ հովանա տապակի մեջ: Դեղձերը քամել, շերտերի վերածել: Միջուկի համար փոքր կաթսայի մեջ լցնել մեղրը, շաքարավազն ու սերուցքը: Երբ շաքարը խառնվի, ավելացնել արևածաղկի սերմերը: Երկու-երեք րոպե այդ խառնուրդը եփել, անընդհատ խառնել: Եթե ջրիկ ստացվի, էլի արևածաղիկ ավելացնել: Խմորը հանել ջեռոցից, շուրջը շարել դեղձի շերտերը: Խմորի կենտրենում գդալով դնել միջուկը: Թխել ջեռոցում ևս 15-20 րոպե:
Ձուն հարել շաքարավազի հետ, ավելացնել մեղրը, օղին, սոդան, կարագը: Դնել եռացող ջրի գոլորշու վրա: Խառնել, երբ խմորը բարձրանա, ավելացնել 1 բաժակ ալյուր և արագ խառնել: Երբ նորից բարձրանա, հունցել խմորը` այնքան ալյուր ավելացնելով, որ ստացվի հարթ, էլաստիկ խմոր: Այն չպիտի ձեռքերի կպչի: Առաջին կրեմի սերուցքը հարել, մինչև պնդանա, աստիճանաբար խառնել եփած խտացրած կաթը: Երկրորդ կրեմի համար թթվասերը հարել շաքարավազի հետ, մինչև այն հալվի: Խմորը բաժանել 15 մասի: Ամեն մասը բացել 25х5 սմ մեծությամբ: Երկարությամբ շարել բալեր և եզրերը վրա բերել, փակել: Թխել 180С տաք ջեռոցում: Շարել նախ 5 գլանակ, կրեմ քսել, հետո դնել չորս խմոր, հետո երեք, երկու, մեկ: Վրան ցանել կոկոսի փաթիլներ: