Տորթեր - Տորթեր - Խոհանոց - Каталог статей - Շուշան Հակոբյանի Անձնական ԿայքԷջ
Главная » Статьи » Խոհանոց » Տորթեր

Տորթեր
Հարբած բալ

Անհրաժեշտ մթերթները 
Խմորի համար
* 10ձու
* 2,5 բաժակ շաքարավազ
* 2 բաժակ ալյուր
* 4ճ/գկակաո 
Կրեմի համար
* 400 գ կարագ
* 1 եփած խտացրած կաթ 
Միջուկի համար
* 0,5 կգ բալ, 1 բաժակ օղի
* 0,5 բաժակ շաքարավազ 
Գլազուրի համար
* 100գ շոկոլադ
* 2 ճ/գ սերուցք
* 1 ճ/գ կարագ
Պատրաստման եղանակը 
Այս տորթը պատրաստելու համար հարկավոր է բալը կորիզահան անել, լցնել տարրայի մեջ, ավելացնել շաքարավազը և օղին, լավ թափահարել և մեկ շաբաթ պահել սառնարանում։ Խմորը պատրաստելու համար ձվի սպիտակուցն առանձնացնել դեղնուցից, հարել այնքան, որ ստացվի պինդ փրփուր, ավելացնել շաքարավազը, ալյուրը, կակաոն, մեկ-մեկ ավելացնել դեղնուցները։ 1 ժամ թխել ջեռոցում, 180° C-ի տակ։ Այդ ընթացքում բալը հանել օղուց, քամել։ Պատրաստի բիսկվիտը բաժանել 2 շերտի,
շերտերի միջից հանել փափուկ միջուկը՝ ստանալով կաղապարներ։ Այն մանրացնել, խառնել քամված բալի և կրեմի հետ, բիսկվիտի շերտերը
ցողել բալի օղիով ու այդ խառնուրդը լցնել մեջը։ 
Կրեմը պատրաստելու համար կարագը հարել այնքան, որ սպիտակի, աստիճանաբար ավելացնել խտացրած կաթը։ Գլազուրը պատրաստելու համար շոկոլադը հալեցնել ջրային գոլորշու վրա, ավելացնել սերուցքը, կարագը, հարել։ Շերտերը դնել իրար վրա, պատել կրեմով, վրան լցնել գլազուրը, ձևավորել բալի հատիկներով, շոկոլադով։

ՏՈՐԹ ՌԱՖՖԱՅԵԼԼ 

Անհրաժեշտ մթերքները
 Խմորի համար
*2 ձու, 1 բաժակ շաքարավազ, 200 գ սերուցք 
*1 տուփ վանիլին, 2 բաժակ ալյուր,1 թ/գսոդա
Կրեմի համար
200 գ թթվասեր, 2 տուփ վանիլին
*8 ճ/գ շաքարավազ, 200 գ սերուցք
Միջուկի համար
* 200 գ միրգ, 5-6 կոնֆետ «Ռաֆֆայելլոե
Ձևավորման համար
*10 կոնֆետ Ռաֆֆայելլո, կոկոսի քերուկ 
Պատրաստման եղանակը
Խմորը պատրաստելու համար ձուն հարել, մինչև փրփրելը, ավելացնել շաքարավազը, վանիլինը, սերուցքը՝ սոդայով, աստիճանաբար լցնել ալյուրը և հարել այնքան, որ ստացվի համասեռ զանգված։ Ջեռոցը տաքացնել 180°C, տապակը յուղել, խմորը լցնել մեջը և թխել 25 րոպե, մինչ վարդագունելը։ Հովացնել և բաժանել 2 շերտի։

Կրեմը պատրաստելու համար 
սերուցքը հարել շաքարավազի, թթվասերի և վանիլինի հետ։ 
1-ին շերտի վրա կրեմ քսել, փռել միրգը, լցնել մանրացրած կոնֆետները, 
դնել 2֊-րդ շերտը, վրան և կողքերը կրեմ քսել, երեսին շարել 2 կես արած ռաֆֆայելլոները, տորթն ամբողջությամբ պատել կոկոսի քերուկով։

ՏՈՐԹ   ԻՄ ՍԵՐ

Անհրաժեշտ մթերքներր 
Խմորի համար
* 2ձու
* 1 բաժակ շաքարավազ
* 2-3 ճ/գ կակաո, 1թ/գ սոդա
* 200 գ թթվասեր
* 100 գ ընկույզ, 1 բաժակ ալյուր
Կրեմի համար
* 200 գ կարագ, 1 տուփ վանիլին
* 1 եփած խտացրած կաթ
Պատրաստման եղանակը
Խմորը պատրաստելու համար ձուն հարել շաքարավազի հետ, ավելացնել թթվասերը՝ սոդայով, կակաոն, քիչ-քիչ լցնել ալյուրը և խառնել, ապա լցնել մանրացրած ընկույզի կեսը։ Խմորը բաժանել 2 մասի և թխել ջեռոցում 
180°-ի տակ։
Կրեմը պատրաստելու համար
 կարագ հարել մինչև սպիտակելը, ապա աստիճանաբար ավելացնել եփած խտացրած կաթը, վանիլինը։ Շերտերն իրար միացնել կրեմով, ձևավորել մանրացրած ընկույզով։
 
Տորթ Ֆրեյզե

Անհրաժեշտ մթերքներր 
Խմորի համար
* Յձու, 100գ շաքարավազ
* 2ճ/գ ալյուր, 2,5 ճ/գ օսլա
* 1 տուփ վանիլին
* մի պտղունց աղ 
Կրեմի համար
* 400մլ կաթ, 3ձու
* 1 բաժակ շաքարավազ
* 2 ճ/գ օսլա, 200 գ կարագ
* 1 տուփ վանիլին 
Օշարակի համար
* 100 մլջուր, ՅՃ/գ լիկյոր
* 0,5 բաժակ շաքարավազ 
Ձևավորման համար
* 1 կգ ելակ, մարցիպան
Պատրաստման եղանակը 
Խմորը պատրաստելու համար ձվի սպիտակուցն առանձնացնել դեղնուցից, հարել մինչև փրփրելը, ավելացնել շաքարավազը։ Դեղնուցն առանձին հարել, ավելացնել մաղած ալյուրը, օսլան, աղը, վանիլինը, ապա ստացված զանգվածը միացնել սպիտակուցին, խառնել գդալով։ Խմորը բաժանել 2 մասի, փռել յուղած տապակի վրա և 10 րոպե թխել ջեռոցում 180°-ի տակ։
Կրեմը պատրաստելու համար
 կաթը տաքացնել շաքարավազի կեսի հետ։ Ձուն հարել մնացած շաքարավազի հետ, ավելացնել վանիլինը, օսլան, խառնել, լցնե եռացած կաթը, եփել այնքան, որ ստացվի պինդ զանգված։ Թողնել հովանա, ապա ավելացնել հարած կարագը։ Բիսկվիտ շերտերը ներծծել ջրի, շաքարավազի լիկյորի խառնուրդից ստացված օշարակով, բիսկվիտի առաջին շերտի վրա կրեմ քսել, դնել երկրորդ շերտը, տորթի երեսը կողքերը նույնպես պատել կրեմի բարակ շերտով։ Կողքերին շարել կտրտած ելակի շերտերը։ Մարցիպանը բացել տորթի չափով, դնել երեսին։ Տորթը 2-3 ժամ պահել սառնարանում։ Ձևավորել շոկոլադային ժապավենով, մարցիպանից պատրաստված ծաղիկներով և ելակով։

ՏՈՆԱԿԱՆ ՏՈՐԹ
Անհրաժեշտ մթերքները 
Խմորի համար
* 3 ձու, 1 բաժակ ալյուր, 0,5 թ/գ սոդա
* 250 գ մարգարին, 1 բաժակ շաքարավազ
 Կրեմի համար
* 1 տուփ եփած խտացրած կաթ, 200գ կարագ
 Բեզեի համար
* 1 սպիտակուց, 3 ճ/գ շաքարավազ, սալորաչիր 
Պատրաստման եղանակը
Խմորը պատրաստելու համար ձուն հարել մինչև փրփրելը, ավելացնել շաքարավազը, շարունակել հարել և աստիճանաբար ավելացնել ալյուրը, սոդան ու մարգարինը։ Ջեռոցը տաքացնել 180°C, տապակը յուղել, 
խմորը լցնել մեջը և թխել մինչև վարդագունելը, հովացնել և լայնությամբ բաժանել2 շերտի։
Կրեմը   պատրաստելու համար 
կարագը հարել մինչև սպիտակի, ավելացնել խտացրած կաթը։ 
Բեզեն պատրաստելու համար 
սպիտակուցը հարել շաքարավազի հետ։ Ջեռոցի տապակը յուղել, բեզեն 
գդալ-գդալ դնել մեջն այնպես, որ բուրգեր ստացվեն, և 1 ժամ թխել կիսաբաց ջեռոցում, 120°-ի տակ։ Առաջին շերտի վրա կրեմ քսել, դնել բեզեն, շարել կտրտած սալորաչիրը, դնել երկրորդ շերտը և այսպես մինչև վերջ։ Կողքերը և երեսը պատել կրեմով, շարել բեզեները։

ՏՈՐԹ «ՍԵՎ Ու ՍՊԻՏԱԿ»
 

Անհրաժեշտ մթերթները 
Խմորի համար
* 4ձու, 4 ճ/գ տաք ջուր
* 5 ճ/գ շաքարավազ
* 1 տուփ վանիլին
* 1,5ճ/գ ալյուր
* 1,5 ճ/գ օսլա
* 1ճ/գ կակաո, 0,5 թ/գ սոդա 
Կրեմի համար
* 500 մլ կաթ, 4 թ/գ օսլա
* 1 բաժակ շաքարավազ
* 200 գ կարագ
* 1 ճ/գ ժելատին
* 150գ հաղարջի հյութ 
Ձևավորման համար
* 50 գ նուշ
* 1 ճ/գ շաքարավազ
* 2 ճ/գ ջուր, 50 գ կարագ

Պատրաստման եղանակը
Խմորը պատրաստելու համար ձվի դեղնուցն առանձնացնել սպիտակուցից, հարել, ավելացնել ջուրը, վանիլինը։ Սպիտակուցն առանձին հարել, մինչև փրփրելը, աստիճանաբար ավելացնել շաքարավազը, ալյուրը, օսլան, կակաոն, սոդան և այս 2 զանգվածները միացնել իրար, խառնել գդալով, ստացվում է թույլ խմոր։ Ջեռոցը տաքացնել 200-220°C, տապակի մեջ յուղաթուղթ փռել, խմորը լցնել մեջը և թխել 10-15 րոպե։
Կրեմը պատրաստելու համար
 5 ճ/գ կաթի մեջ լուծել օսլան և 0,5 բաժակ շաքարավազը։ Կաթի մնացած մասը տաքացնել մինչև եռալը, թանձրացնել օսլայով, անընդհատ խառնելով եռացնել, ավելացնել հարած կարագը և սառեցնել։ Կարմիր հաղարջի հյութին խառնել շաքարավազի մնացած մասը և ժելատինը, թողնել 40 րոպե, մինչև ժելատինն ուռչի, ապա եռացնել, մինչև ժելատինի լրիվ լուծվելը։
Ձևավորման համար 
կարագը հալեցնել, ավելացնել շաքարավազն ու ջուրը, եփել այնքան, որ շաքարավազը դառնա ոսկեգույն, ապա ավելացնել նուշը և բովել, մինչև զանգվածի գույնը դառնա շագանակագույն։ Բիսկվիտի վրա քսել ժելեն և կրեմի 2/3-ը։ Բիսկվիտը կտրտել 5 սմ լայնության շերտերի, վրան քսել կրեմ և հավաքել գալարի նման, ինչպես ցույց է տրված , որ ստացվի կլորավուն տորթ, երեսը և կողքերը պատել կրեմով, նուշից ստացված նուգայով։ Կարելի է ձևավորել պատրաստի շոկոլադե և 
սպիտակ բեզեներով։

ԵԼԱԿՈՎ ՏՈՐԹ
 
Անհրաժեշտ մթերքները
 Խմորի համար
* Յձու
* 6 ճ/գ շաքարավազ
* 150գ կարագ
* 100 գ թթվասեր
* 2 բաժակ ալյուր
* 1 թ/գ սոդա 
Կրեմի համար
* 350 գ սերուցք
* 250 գ պանիր (ռիզոտտո)
* Յճ/գ շաքարի փոշի
* 200 գ ելակ
* 2 ճ/գ շաքարավազ
 ժելեի համար
* 1 տուփ ելակի ժելե
* 10գժելատին
* 250 գ ելակ
* 1 ճ/գ կոնյակ
Պատրաստման եղանակը 
Խմորը պատրաստելու համար ձուն հարել շաքարավազի հետ, ավելացնել փափկեցրած կարագը, թթվասերը սոդայով, հարելով ավելացնել ալյուրը, ստացվում է թույլ խմոր։ Ջեռոցը տաքացնել 180°C, ընտրել 25 սմ տրամագծով ջեռոցի տապակ, յուղել, խմորը լցնել մեջը և թխել։ Բիսկվիտը բաժանել 3 մասի կամ առանձին-առանձին թըխել 3 շերտ։ ժելեն պատրաստելու համար ժելատինը բացել եռացրած ջրում, դնել կրակին, ավելացնել ժելեն, անընդհատ խառնելով եփել, մինչև ստացվի համասեռ զանգված, լցնել կոնյակը և սառեցնել։ Ելակի մի մասը թաթախել շաքարավազի մեջ, իսկ մյուս մասը 2 կես անել։ Շաքարավազով ելակը 1 բաժակ ջրով եփել թույլ կրակի վրա, ջրից հանել և տրորել։ Կրեմը պատրաստելու համար սերուցքը հարել շաքարավազի հետ, աստիճանաբար ավելացնել կաթնաշոռային պանիրը։ Բիսկվիտի կողքերից մի քիչ փոքրացնել, դնել առաջին շերտը, վրան քսել ելակի պյուրեի 1/3-ը, ապա կրեմի 1 /3-ը, ծածկել երկրորդ շերտով և նույնությամբ կրկնել, դնել երրորդ շերտը։ Զգուշությամբ տորթին կաղապար հագցնել, կաղապարի և տորթի միջև մնացած արանքում լցնել կտրտած ելակները։ Կաղապարը ձգել, վրան լցնել ժելեն և մի քանի ժամով դնել սառնարան։ Մատուցելիս երեսը ձևավորել կրեմով, ելակով և ցանել շաքարի փոշի:

ՏՈՐԹ ԻԴեԱԼ

Անհրաժեշտ մթերքները 
Խմորի համար
* 6ձու, 4թ/գ մեղր
* 1,5 բաժակ շաքարավազ
* 2 ճ/գ կոնյակ, 1 թ/գսոդա
* 1,5 բաժակ ընկույզ
* 3-4 բաժակ ալյուր 
Կրեմի համար
* 1 խտացրած կաթ
* 200 գ կարագ
* 4 ճ/գ կակաո, 1 ճ/գ ալյուր
* 0,5 բաժակ կաթ
* 1 բաժակ շաքարավազ

Պատրաստման եղանակը
Խմորը պատրաստելու համար ձուն լավ հարել շաքարավազի հետ, ավելացնել իրար խառնած կոնյակը, մեղրը, մանրացրած ընկույզը, սոդան և ալյուրը։շ Խմորը բաժանել 3 մասի և առանձին– առանձին թխել։ Կրեմը պատրաստելու համար կաթը, շաքարավազը, ալյուրը եփել, սառեցնել։ Կարագը հարել, մի մասը խառնել խտացրած կաթին, մյուս մասը խառնել եփած կրեմին։ Ստացվում է 2 տեսակի կրեմ։ Խտացրած կաթով կրեմը բաժանել 2 մասի, մի մասի մեջ լցնել 1 ճ/գ կակաո, մյուս մասի մեջ՝ 3 ճ/գ կակաո։ Կունենանք 3 գույնի կրեմ։ Տորթը ձևավորել, ինչպես ցույց է տրված նկարում։

ՏՈՐԹ 

Անհրաժեշտ մթերքները
 Խմորի համար
* 250 գ մարգարին
* 2 ճ/գ մեղր, 2 ձու+ 2,5-3 բաժակ ալյուր
* 2 բաժակ ընկույզ
* 1 թ/գ սոդա
* մի պտղունց աղ 
Կրեմի համար
* 1 խտացրած կաթ
* 1 բաժակ ընկույզ
* 250 գ կարագ
* շոկոլադ
* կոկոսի փաթիլներ
Պատրաստման եղանակը
 Մեղրը հարել մարգարինի հետ, ավելացնել աղը, ձուն, սոդան, ընկույզը, հարելով լցնել ալյուրը։ Խմորը բաժանել 2 մասի և թխել առանձին-առանձին, 180°-ի տակ (չոփիկով ստուգել եփած լինելը)։
Կրեմը պատրաստելու համար կարագը հարել մինչև լավ սպիտակի, քիչ-քիչ ավելացնել խտացրած կաթը և մանրացրած ընկույզը։ Շերտերը միացնել կրեմով, և տորթը ձևավորել կոկոսի փաթիլներով ու քերած շոկոլադով

ՏՈՐԹ ՊՐԱՀԱ
Անհրաժեշտ մթերքները
 Խմորի համար
* 3 ծու, 1 բաժակ շաքարավազ
* 1 բաժակ թթվասեր, 2 բաժակ ալյուր
* 4 թ/գ կակաո, 1 թ/գ սոդա 
Կրեմի համար
* 0,5 տուփ խտացրած կաթ
* 200-250 գ կարագ, 2-3 ճ/գ կակաո 
Գլազուրի համար
* 50 գ կարագ, 4 ճ/գ կաթ, 100գ շոկոլադ
* 4 ճ/գ կակաո, 6 ճ/գ շաքարավազ

Պատրաստման եղանակը 
Խմորը պատրաստելու համար ձուն հարել շաքարավազի հետ, ավելացնել թթվասերը՝ սոդայով, ապա ալյուրը, կակաոն, լավ խառնել, բաժանել 3 կամ 2 մասի և առանձին-առանձին թխել։
Կրեմը պատրաստելու համար 
կարագը լավ հարել, վրան բարակ շիթով լցնել կաթը, ապա կակաոն (մի քիչ սպիտակ թողնել ձևավորման համար)։ Հովացած շերտերը կրեմով միացնել իրար։ Գլազուրը պատրաստելու համար կաթը, կակաոն և շաքարավազը եփել, վերջում ավելացնել կարագը, հալեցրած շոկոլադը։ Տորթն ամբողջությամբ պատել գլազուրով, երեսը ձևավորել սպիտակ կրեմով և հալեցրած շոկոլադով։


 ԲԱՆԱՆՈՎ ՏՈՐԹ

Անհրաժեշտ մթերքները
 Խմորի համար
* 120գ կարագ, 3ձու
* 3 բանան, 1 բաժակ շաքարավազ
* 100գ յոգուրտ,200գ ալյուր
* 3 ճ/գ կակաո, 1 թ/գ սոդա
* մի պտղունց աղ, 1 տուփ վանիլին 
Կրեմի համար
* 220մլհարածսերուցք
* 3 ճ/գ շաքարի փոշի
* 3/4 բաժակ թթվասեր, 1 բանան 
Ձևավորման համար
* 3 բանան, 40գ կարագ
* 3 ճ/գ շաքարավազ
* 150-170 մլ կոնյակ, 80 մլ սերուցք
* 1 ճ/գ շաքարի փոշի

Պատրաստման եղանակը 
Խմորը պատրաստելու համար սպիտակուցն առանձնացնել դեղնուցից, հարել մինչև փրփրելը, ավելացնել աղ և մի կողմ դնել։ Շաքարավազը հարել կարագի հետ, ավելացնել դեղնուցները, յոգուրտը՝ սոդայով, հարած բանանները։ Աստիճանաբար ավելացնել մաղած ալյուրը և միացնել սպիտակուցին, ավելացնել վանիլինը։ Ջեռոցը տաքացնել 190°C, խմորը բաժանել 2 մասի, տապակը յուղել և թխել 2 շերտով 20-25 րոպե։ Եփած լինելը ստուգել լուցկու հատիկով, հովացնել, բաժանել 2 մասի։

Կրեմը պատրաստելու համար
 հարած սերուցքին խառնել շաքարի փոշին, թթվասերը և մանրացրած բանանը։ Տորթի կողքերը ձևավորելու համար 80 մլ սերուցքը հարել շաքարի փոշու հետ։ Մատուցվող սկուտեղի մեջ դնել տորթի շերտերը, իրար միացնել կրեմով, ձևավորել տորթի կողքերը։ Բանանը կտրտել 0,5 սմ հաստությամբ, տապակել կարագի մեջ, ավելացնել կոնյակը և թողնել մինչև վարդագունելը, ապա բանանները հանել, իսկ հյութը պահել այնքան, մինչև պնդանա։ Բանանները շարել տորթի երեսին, ցողել ստացված հյութով և մի քանի ժամով դնել սառնարան։

ԹՌՁՆԻ ԿԱԹ

Անհրաժեշտ մթերքները
 Խմորի համար
* 4ձու
* 1 բաժակ շաքարավազ
* 1 բաժակ ալյուր
* 1 տուփ վանիլին 
Կրեմի համար
* 1 բաժակ կաթ
* ՅՕՕգ կարագ, 10ձու
* 2 բաժակ շաքարավազ
* 2,5ճ/գ ժելատին
* 1 ճ/գ օսլա
* 1տուփ վանիլին 
Գլազուրի համար
* 150-200 գ շոկոլադ
* 50 գ կարագ
 
Պատրաստման եղանակը
Խմորը պատրաստելու համար ձուն հարել շաքարավազի և վանիլինի հետ, ավելացնել մաղած ալյուրը, հարել այնքան, որ ստացվի համասեռ զանգված։ Տապակը յուղել, խմորը լցնել մեջը, հարթեցնել դանակով և 7-10 րոպե թխել նախապես 180°C տաքացրած ջեռոցում։ Պատրաստի բիսկվիտը լայնությամբ բաժանել 2 շերտի։
Կրեմը պատրաստելու համար
 օսլան լուծել 1 ճ/գ ջրի մեջ։ Ձվի դեղնուցն առանձնացնել սպիտակուցից, հարել 1 բաժակ շաքարավազի և վանիլինի հետ, ավելացնել կաթը, լուծված օսլան ու եփել ջրային գոլորշու վրա, մինչև պնդանա։ Սառեցնել, ավելացնել կարագը և հարել։ ժելատինի վրա լցնել 150 մլ ջուր, թողնել ուռչի, ապա լուծել ջրային գոլորշու վրա։ Սպիտակուցները հարել մնացած շաքարավազի հետ, բարակ շիթով լցնել ժելատինը, ապա միացնել դեղնուցային զանգվածին և հարել։ Բիսկվիտի առաջին շերտը պատել կրեմով, դնել երկրորդը և տորթը 4-5 ժամ պահել սառնարանում։ Գլազուրը պատրաստելու համար շոկոլադը հալեցնել, ավելացնել կարագը, տորթն ամբողջությամբ պատել գլազուրով և 1 ժամով դնել սառնարան։
Հեքիաթ

Անհրաժեշտ մթերքները 
Խմորի համար
* 150 գ կարագ, 1 բաժակ շաքարավազ
* 1 բաժակ ալյուր, 6ձու
* 100գ աղացած նուշ, 100գ քերած շոկոլադ
* 1 թ/գ սոդա, 1 ճ/գ կակաո
* 2ճ/գկ ոնյակ, ՅՃ/գ կիտրոնի հյութ
* 1 ւոուփ վանիլին, մի պտղունց աղ
Միջուկի համար
* ՅՕՕգ բալի կոմպոտ, 4 ճ/գ ջուր
* 2ճ/գ օսլա, Յճ/գ շաքարավազ
Կրեմի համար
* 400մլ սերուցք, 4 ճ/գ շաքարի փոշի 
Ցողելու համար
* 0,5 բաժակ օղի
* 1/3 բաժակ կոմպոտի հյութ Պոմադկա (կրեմային թսութ)

Պատրաստման եղանակը 

Խմորը պատրաստելու համար սպիտակուցն առանձնացնել դեղնուցից, 
հարել մինչև փրփրելը, աստիճանաբար ավելացնել շաքարավազի կեսը։ Առանձին ամանի մեջ 0,5 բաժակ շաքարավազը մոտ 3 րոպե հարել կարագի հետ, մեկ-մեկ ավելացնել դեղնուցները, կոնյակը և կիտրոնի հյութը, քիչ-քիչ ավելացնել ալյուրի, աղի, սոդայի, կակաոյի, վանիլինի, շոկոլադի ու նուշի խառնուրդը։ Այս զանգվածը զգուշորեն միացնել սպիտակուցային զանգվածին 
և գդալով խառնել մի ուղղությամբ։ Ընտրել 24 սմ տրամագիծ ունեցող 
կաղապար, յուղել, խմորը լցնել մեջը։ Ջեռոցը տաքացնել 180°C և թխել մոտ 
40 րոպե, հովանալուց հետո բաժանել 2 մասի։ Միջուկը պատրաստելու համար բալի հատիկները հանել հյութից, ավելացնել շաքարավազը, դնել կրակին, անընդհատ խառնելով ավելացնել ջրով բացած օսլան, խառնել մինչև եփվելը, թողնել հովանա,ապա ավելացնել բալի հատիկները։ 

Կրեմր պատրաստելու համար 

սերուցքը հարել, ավելացնել շաքարի փոշին։ Կրեմային քսուքը պատրաստելու համար կաթսայի մեջ լցնել մանրացրած շոկոլադը, ավելացնել սերուցքը, դնել թույլ կրակին, խառնել այնքան, մինչև շոկոլադը հալվի, կրակից վերցնել, ավելացնել կարագը։ Տորթր հավաքելու համար բիսկվիտի մի շերտը դնել ափսեի մեջ, երեսը ցողել կոմպոտի և օղու խառնուրդով, քսել կրեմի կեսը, վրան փռել բալի խառնուրդը, ապա դնել երկրորդ շերտը, ցողել, կրեմ քսել, 
0,5-1 ժամ պահել սառնարանում։ Հանելուց հետո վրան լցնել տաք  կրեմային քսուքը, ձևավորել կրեմով,բալի հատիկներով ու քերած շոկոլադով:

 ՏՈՐԹ ՊԱՆՉՈ
 
Անհրաժեշտ մթերքները 
Խմորի համար
* 6 ձու, 2 բաժակ շաքարավազ
* 1/3 թ/գ սոդա, 1/2 ճ/գ կիտրոնի հյութ
* 2 բաժակ ալյուր, 4ճ/գ կակաո 
Կրեմի համար
* 1 տուփ պահածոյացրած անանաս
* 1 բաժակ գետնանուշ
* 1/2 շոկոլադե սալիկ 
Ձևավորման համար
* 500 գ թթվասեր, վանիլին
* 1 բաժակ շաքարավազ 
Պատրաստման եղանակը
Խմորը պատրաստելու համար սպիտակուցն առանձնացնել դեղնուցից, հարել մինչև պնդանա, ավելացնել 2 բաժակ շաքարավազ և դեղնուցները, մաղած կակաոն, սոդան՝ կիտրոնի հյութով, ալյուրը։ Խմորը բաժանել 2 մասի ու լցնել փայլաթիթեղ փռած ջեռոցի տապակի մեջ և թխել մինչև պատրաստ լինելը։ Կրեմը պատրաստելու համար թթվասերը հարել 1 բաժակ շաքարավազի հետ, ավելացնել վանիլին։ Բիսկվիտի շերտը դնել ափսեի վրա, պատել կրեմով, շարել անանասի և գետնանուշի կտորները, ապա վրան դնել երկրորդ շերտը, կրեմ քսել, շարել անանասն ու գետնանուշը, ապա տորթը պատել կրեմով, 30 րոպե պահել սառնարանում։ Շոկոլադը հալեցնել և կրեմի վրա անելձևավորումներ՝ ըստ ճաշակի։

Категория: Տորթեր | Добавил: Administrator (04.06.2011)
Просмотров: 8543 | Комментарии: 3 | Теги: ռաֆֆայելլո, հեքիաթ, խմոր, իդեալ, տորթ, կրեմ, ելակով, կրեմներ, մրգային, ամառային | Рейтинг: 4.0/8
Всего комментариев: 2
2 Samer   (02.08.2012 19:56)
I could read a book about this without fniidng such real-world approaches!

1 VARDUI   (25.07.2011 23:42)
LAVNN EEEEEENNNNNNNNN :D

Անուն
Էլ փոստ.
Գաղտնաբառ
Նորություններ